Ռոդարիկ… ինչ կլինի, եթե…

Գիտե՞ք՝ շերեփն ինչ հետաքրքիր խաղալիք կարող է լինել… խաղալիք, գործիք, կերպար, չափիչ… խոհանոցը կախարդական վայր է, որտեղ ամեն ինչ կարող է «խոսել»…

Ջ. Ռոդարի «Ի՞նչ կլինի, եթե  ծառերը շերփով ջրենք»

Մհերն  ասաց.
 -Ծառերին այսօր ճա՞շ ենք տալու:
Արսենն էլ ծիծաղեց և ասաց.
-Ծառը ճաշ չի  ուտում, միայն ջուր է խմում: Մայրիկս ասում է,  որ ծառերը  շատ պետք է ջրենք, խնամենք:
2 տարեկան Գրիգորը շերեփը  հովանոց սարքեց:
3 տ Դավիթն էլ շերեփը օգտագործեց որպես բաժակ:
Խմբում ունեինք 5 հատ տարբեր ձևի և չափի շերեփ: 4 տարեկանները փորձում էին շերեփը ճիշտ բռնել, որ ջուրը չթափվի,  միասին հաշվում էին, թե քանի շերեփ ջրով  ծառը ջրեցինք:
Արսինեն բարձրաձայն կանչեց՝ հինգ:
Կամիլլան՝   յոթ:
Գագուլն էլ ասաց.
-Յա ՜, ամենամեծ շերեփն իմն ա, ձերը փոքր  ա, քիչ ա ջուր տանում…

Դիտել տեսանյութեր, զրուցել, պատմել, ,գովել…Մուլտֆիլմ

  • Պույ-Պույ Մուկիկ
  • https://www.youtube.com/watch?v=o77cDQIU8Uc
  • Առցանց քննարկում/ facebook.com /
  • 2233
    Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ դիտում ենք Պույ-Պույ Մուկիկը հայկական մուլտֆիլմը:
    1. Երեխաները հաճույքո՞վ են դիտում մուլտֆիլմը:
    2. Պատմում են, զրուցում են,շատ հարցեր են տալիս, գովում են կամ հակառակը:
    3. Քննարկու՞մ եք Մուկիկի կերպարը:
    4. Տանը շատ հայկական մուլտֆիլմեր եք դիտու՞մ, թե՞ …
    5. Ձեր սիրած հայկական մուլտֆիլմը:

 

Մեկնաբանություններ

Читать далее

Ծնողական ակումբ /Նոր դպրոցի նախակրթարան/

Պատմում է Աննա Հայրոյանը:

Դեկտեմբերի 19 –ին  Նոր դպրոցի նախակրթարանում հերթական  ծնողական ակումբի  սեմինար-պարապմունքն էր: Խմբում ամանորյա ուրախ տոնական  տրամադրություն էր: Ծնողներն արդեն մտերմացել են, և իրենք են առաջարկություններ անում:

Ջա՜ն , պատրաստելու ենք անսովոր տոնածառ:

Այս անգամ սեմինարը վարում էր ծնող Ֆլորա Գրիգորյանը / Գայանեի և Գոռի մայրիկը/:

Ծնողները և երեխաները արագ գործի անցան: Մի խումբը բամբակն էր բացում, մյուսները պենոպլաստով  տնակն էին պատրաստում, մնացածն էլ ընկույզից տոնածառի խաղալինքներն էին կախում: Ընթացքում Ֆլորան սիրով պատասխանում էր ծնողների  հարցերին:
Ուռա՜, տոնածառը  պատրաստ է: Լույսերն էլ վառեցինք, ծափահարեցինք, մեծ և փոքրով շրջան կազմեցինք:

Նախապատրաստվում ենք դեկտեմբեր 24-ին, ժամը 10-ին կայանալիք Ամանորյա ծեսին: Լավ  երգեցինք, պարեցինք: Հետո ընկեր Նառան ներկայացրեց  ,,Կրթական պարտեզ,, նախագիծը:   Հիմա էլ ուզում եմ պատմել  հյուրասիրության մասին: Այս անգամ  պասուց տոլմա   ենք հյուրասիրելու: Տիկին Սվետայի՝Արսինեի տատիկը գլխավորությամբ, երկու օրում պասուց տոլման պատրաստ էր: Վա՜յ չուտողին:  Շատ համեղ է ստացվել:

Պասուց տոլմայի բաղադրատոմսը.

Մեզ անհրաժեշտ է.

Ոսպ, սիսեռ, լոբի,բլղուր, սոխ, ձեթ, պոմիդորի մածուկ, կանաչեղեն, թթու կաղամբ:

Օր առաջին

Երեխաների հետ մաքրեցինք  ոսպը, սիսեռը, լոբին: Դավիթն առաջին սև, փոքր ոսպը գտավ և ասաց.

-Ընկե՛ր Աննա,  սև կետ է:

Արսեն էլ սիսեռներով տոնածառ պատկերեց:

Հատիկեղենով  լավ խաղացինք, մաքրեցինք, հաշվեցինք, նկարեցինք՝  ծառ /Լիլիթ/, նավ / Դավիթ/, ձուկ  /Մարկ/, մարդ / Հրաչ/, կամուրջ  / Արեն/, մեքենա  /Գագուլ/, ճանապարհ /Ալեն/…

Հետո էլ ոսպը, սիսեռ, լոբին  լավ լվացինք, այնուհետև  սոխարած արեցինք , ամեն ինչ խառնեցինք իրար, վրան էլ տաք ջուր լցրեցինք:

— Այսօր այսքանը, վաղը կշարունակենք- ասաց տիկին  Սվետան:

Օր երկրորդ

Ավելացրեցինք բլղուրը և փաթաթեցինք: Ամենավերջում լոլիկի հյութ լցրեցինք և եփեցինք: Բարի ախորժակ:

 

Նամակ Ձմեռ պապին

Նոր դպրոցի նախակրթարանի  սաները դեռ չեն շտապում  Ձմեռ պապի  նվերները  ստանալ: Նրանք փորձում են  ծանոթանալ,  զրուցել նրա հետ , պատմել իրենց լավ և  վատ գործերի մասին:

Արևիկն  ուրախ-ուրախ  ասաց.

_Ձմեռ պապ, Ձմեռ տատ:

Դավիթն  էլ  նայեց  Արևիկին և ասաց.

-Արևիկ-բարևիկ:

Հետո  երեխաները սկսեցին իրենց  անուններով խաղալ.

-Հրաչո-փլավչո:

-Սեյրանչո- սիրունչո:

-Անուլիկ-մամուլիկ:

Դաստիարակ՝ Աննա Հայրոյան,

Ամալյա Բաբիչ և  սաներ

Աթաբեկ Խնկոյանի «Եղևնի»

Աթաբեկ Խնկոյանի «Եղևնի» ոտանավորը  բեմադրելիս Անահիտն ասաց.

-Գունատ աշուն է, էլ չկա թռչուն:

Լիլիթն էլ ասաց.

-Գունատ աշուն է, էլ չկա մրջյուն:

-Գունատ աշուն է, էլ չկա մեղու:/ Խորեն/

-Գունատ աշուն է, էլ չկա մոծակ: /Արեն/

-Գունատ աշուն է, էլ չկա անձրև: /Ալեն/

-Գունատ աշուն է, էլ չկա թռչուն:

Քամու թևերին տերևն է թռչում:

Միայն եղևնին, այնտեղ, խոր հովտում

Կանաչ է հագել, աշնան դեմ ժպտում:

/Դաստիարակ՝ Աննա Հայրոյան/

Մարկն ու Շահանիկը

Գեղարվեստի նախակրթարան

Օլյա Մանդալյան,Տաթև Աթոյան

Մինչ ընկեր Տաթևը կբերեր նախաճաշը,սաները սեղանի շուրջ զրուցում էին:

Մարկը սկսեց.

-Ընկեր Օլյա,Դավիթն ինձ նեղացրել է(Դավիթը Մարկի թուշիկն էր ցավեցրել):

Անցավ մի քանի րոպե և  նկատեցի,թե ինչպես է Շահանիկը ուրախացնում նեղացած ընկերոջը 😀

 

Աղանձ աղամ, փոխինձ սարքեմ

/Դաստիարակ՝ Աննա Հայրոյան/

Սեբաստացու օրերին ընդառաջ

Նոր դպրոցի նախակրթարանի սաները , ծնողները, տատիկները  մասնակցում ՙեն

<<Խմոր հունցեմ, գունդ սարքեմ>>նախագծին:

Աղանձ աղամ, փոխինձ սարքեմ…

Այս  անգամ 2-4 տարեկանները   պարտեզ էին հրավիրել

իրենց տատիկներին: Փոխինձ ենք պատրաստելու:

Սկզբում աղացինք ցորենը: Երեխաները միանգամից հասկացան , թե ինչ ենք ստանալու:

-Ալյուր, -բացականչեցին   բոլորը:

Աղանձը աղալու ժամանակ լուռ էին, անհամբեր: Մեկ էլ հանկարծ  Անահիտը բացականչեց.

-Ես հիշեցի, փոխինձ:

Որոշեցինք փոխինձը լցնել ամանի մեջ:Երեխաները վերցրին գդալները:Հանկարծ

սկսեցին վիճել, թե ով է ավելի շատ փոխինձ լցնելու:

–Ես չորս տարեկան եմ և պետք է չորս գդալ լցնեմ,-բացականչեց Արենը:

-Ես էլ եմ չորս  տարեկան,- ասաց Անահիտը:

Այդպես էլ արեցինք: Կամիլան  երեք  տարեկան է և երեք  գդալ փոխինձ լցրեց  ամանի մեջ,իսկ երկու տարեկան Գագիկը՝ երկու գդալ…

Փոխինձը, շաքարավազը, մուրաբան, կաթը, կարագը հերթով լցրեցինք, լավ

հաշվեցինք, լավ խաղացինք, Արսինեի, Մհերի, Հրաչի տատիկների հետ համեղ

փոխինձ պատրաստեցինք,կերանք: Հետո էլ հյուրասիրեցինք…

 

 

Սեբաստացու օր, հարիսայի ծես

Պատմում  է Աննա Հայրոյանը

 «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։

 

Նոյեմբերի 21-ին՝  ժամը 10:00-ին Ս. Երրորդություն եկեղեցում հավաքվել էին Նոր դպրոցի նախակրթարանի  2-4 տարեկանները, ծնողները, տատիկները, պապիկները, սեբաստացիները: Իսկական  Մխիթարյան միաբանություն՝  սեր համերաշխություն, ուրախ տրամադրություն: Մասնակցելու ենք  հարիսայի օրհնությանը, լսելու ենք «Սեբաստացիներ» երգչախմբի ելույթը:

Նախակրթարանի ծնողները զարմացած էին երգչախմբի  կատարումներից.

-Կրթահամալիրի  ուսուցիչները և աշակերտներն   են  երգու՞մ, շա՜տ լավ է…

-Կրթահամալիրում ծրագրային նախագծերը  հիանալի են , մեկը մյուսից առանձնահատուկ:

Եկեղեցական  արարողությունն ավարտվեց:

-Ընկե՛ր Աննա, մենք գնացինք,  Արաքսիկը լոգոպեդի մոտ  պարապմունք  ունի : Շատ եմ ափսոսում, որ շաբաթ օրերին  չեմ կարողանում ծնողական ակումբին մասնակցել, բայց այսօր կփորձեմ  պարապմունքի ժամը փոխել:

Երեկոյան Արաքսյայի մայրիկից նամակ ստացա. <<Ընկեր Աննա ,մենք ամեն շաբաթ ձեզ հետ ենք>>:

Շնորհակալ եմ, ուրախ եմ , որ այսպիսի ծնողներով եմ շրջապատված:

Ջա՜ն, հարիս ենք ուտելու և համտեսելու ենք մեր դրած թթուն:

Ավտոմեքենաներով  ուղևորվեցինք  Նոր դպրոցի նախակրթարան:

Արայիկի, Հրաչի,Գոռի, Սեյրանի  հայրիկները ,

Էլենի մայրիկը, Սամվելի պապիկը վստահելի  են, մեզ բարեհաջող տեղ հասցրին:

Ժամը 10:45 խմբասենյակում էինք: Հայրիկները սեղան ու աթոռ էին  տեղափոխում, դասավորում, մայրիկներն ու  տատիկներն էլ սեղան էին գցում:

Անահիտի տատիկը լավաշն էր կտրում, Գայանեի մայրիկը իր թխած գաթան էր հյուրասիրում,Դավիթի  հայրիկն էլ  գինին էր բացում:

-Ընկե՛ր  Աննա , ոնց որ հայրական տուն լինի:

 

Թթուդրիկի ծեսից  տասնչորս օր է անցել: Մեր դրած թթուն թթվել է:

Երբ երեխաներին ասացի, որ մեր դրած թթուն թթվել է, հարցրեցին.

-Իմ մայրիկն էլ է գալու՞ Բլեյանի տուն՝ թթու  ուտելու: /4 տ.Դավիթ/

-Ես թթուդրիկի օրը չլացկան մարդուկ եմ պատրաստել, հիմա թթվել է, կարո՞ղ է  նորից լացի:  / 3.5 տ Անահիտը հաճախ է հուզվում,լաց լինում/

— Թթուն մրսե՞լ է, որ թթվել է: / 4տ Արսեն:/

Ընկեր Ամալյան մեծ կաթսայով տաք հարիսան բերեց: Հարիսան եփել էր մեր խոհարար տիկին Մարետը :

Հարիսան  առաջինը հյուրասիրեցինք 2 տարեկան Էլենին : Էլենի ծնդդյան օրն էր: Շնորհավո՜ր…

Բոլորս շնորհավորեցինք, ծափահարեցինք և սկսեցինք համտեսել հարիսան և  թթուն:

Խմբասենյակ եկավ   Նոր դպրոցի  ծրագրի ղեկավարը:

Ընկեր Նառան ասաց, որ սա է իսկական ծնողական համայնքը:

Անահիտի տատիկն էլ կատակեց.

-Կլինի՞, որ մենք երեխաների  փոխարեն գանք պարտեզ…

Եկել եք արդեն, դե եկեք, երգենք,   պարենք, ուրախանանք: