Իմացումի հրճվանք կրթական ծրագրի մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցում (1-3-րդ դասարաններում) իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը՝դասվարի ղեկավարությամբ:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ծրագիրն իրականացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում, որը ներառում է սովորողի ընտրությամբ գործունեությունը, ամենօրյա օտար լեզվի (անգլերեն, ռուսերեն) և 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքները:

Ծրագիրն իրականացվում է սովորողի տարիքային, ֆիզիկական և անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, մեդիաօլիմպիադաների, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ : Ուսուցումն առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար և տնային ուսուցման ձևեր։

Մեդիան իր գործիքներով(նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Սովորողը հետևում ու մասնակցում է դասարանական բլոգի, կայքի, ենթակայքի աշխատանքներին, առաջին դասարանից սկսած ունի էլեկտրոնային փոստ ու գործածում է այն:

Սովորողի գնահատումն իրականացվում է աճի զարգացման բնութագրով, իսկ կրտսեր դպրոցի ավարտին՝ անհատական բլոգի ներկայացմամբ:

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է: (Շարադրանքը՝Մանուշակ Աբրահամյանի)

Реклама

2 комментария в “Իմացումի հրճվանք կրթական ծրագրի մասին

  1. Уведомление: Իմացումի հրճվանք կրթական ծրագրի մասին — Հռիփսիմե Գալստյանի բլոգ

  2. Уведомление: 5 տարեկանների ընդունելությունը սկսված է… | Դասավանդողի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s