Ամենաուժեղ մասնագիտությունը

Գեղարվեստի կրտսեր դպրոց, 2-րդ դասարան

Դասվար` Անուշ Աթայան

Դասարանում կարդացել էի Աղայանի «Ամենաուժեղը» հեքիաթը, քանի որ կրթահամալիրում Աղայան + Ռոդարի նախագծի ընթացքն էր, սկսեցինք քննարկել, թե ինչ մասնագիտություններ գիտեն: Սովորողները թվարկեցին իրենց ծանոթ մասնագիտությունները, շատերն էլ հարցրեցին, թե ի՞նչ է մասնագիտությունը: Հետո հերթով թվարկեցին իրենց ընտանիքի անդամների զբաղմունքները, ինչ գործ են անում: Զբաղմունքներն անվանակոչեցինք. եթե բուժում է, ուրեմն բժիշկ է, եթե նկարում է` նկարիչ է… Սկսեցինք խաղալ ռոդարիական հնարքներով, թե որ մասնագիտությունն է ամենաուժեղը: Ձայանգրման ընթացքը զվարճալի էր և հետաքրքիր, երկար մտածում էին, որ մասնագիտությունը կապեն մյուսի հետ, զարմանալի էր, բայց շատ մասնագիտություններ գիտեին: Սկզբում բացատրեցի, որ մի մասնագիտությունը պետք է մյուսից ուժեղ լինի, բայց թե ինչպես խաղացին, մեկը մյուսին հերթ չտալով, խաղարկելով, վիճելով, ասածը հիմնավորելով, ես ինքս էլ զարմացա:

Արարատը մեր աչքերով

Ամեն օր առավոտյան սովորողներին դիմավորում է այս սպիտակափառ գեղեցկուհին: Մեր բախտը բերել է, մեր դասարանից հրաշալի տեսարան է բացվում` Արարատը: Մենք էլ որոշեցինք երկար նայել և պատմել Արարատի մասին: Մեկ Արարատը բարի հայրիկ էր, մեկ` գեղեցկուհի, տղաների պես ուժեղ էր, բայց նաև սպիտակ, երկար մազեր ուներ: Արդյունքում ստացվեց պարզ, բարի, անմիջական ձայանգրություն:

Գեղարվեստի կրտսեր դպրոց 2-րդ դասարան

Դասվար` Անուշ Աթայան

«Թռչունի մտածմունքը»

Գեղարվեստի կրտսեր դպրոց, 2-րդ դասարան

Դասվար` Անուշ Աթայան

Ձեռքերի թատրոն, ստվերների թատրոն շատ ենք խաղացել, այս անգամ մտածեցինք այլընտրանք` ջրի թատրոն, որտեղ գլխավոր դերը խաղում է ջուրը: Սկզբում ես ցանկանում էին միայն գունավոր ջրով ստանալ արդյունքը, բայց տեսաֆիլմի ժամանակ սովորողները ցանկացան, որ հարդն ու խոտն էլ դեր խաղան: Ինչպես միշտ նրանց ընտրությունը ճիշտ էր:

Խաղացող թաթիկներ

Հովհաննես Թումանյան «Իրիկուն»

Դասվար` Անուշ Աթայան

Այս բանաստեղծությունը խաղում ենք դասարանում ցույց տալով, բայց որոշեցինք կերպարները նկարել թաթիկների վրա, քանի որ սովորողները շատ են սիրում մարմնի մասերով թատրոն խաղալ, նկարել իրենց թաթիկների վրա: Դերաբաժանումը կատարել են իրենք, կերպարների գույները ընտրել են ինքնուրույն և Բաղդասարյան Արմինեն նկարել է: Ընթացքում խոսքին համապատասխան շարժել են թաթիկները և ստացվել է ձեռքերի թատրոն:

Երևակայական երկանդամներ

Երևակայությունը սահման չունի…
Անհրաժեշտ է, որ երկու բառերին որոշակի տարածք բաժանի, այնպես, որ մեկը բավականաչափ օտար լինի մյուսին, որպեսզի նրանց հարևանությունն ինչ-որ չափով անսովոր լինի: Միայն այդ դեպքում երևակայությունն ստիպված կլինի ակտիվանալու՝ ձգտելով  նշված բառերի միջև մերձեցում գտնել:
Ջաննի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»

 

Այս հնարքը սովորողներին հնարավորություն է տալիս ինքնուրույն մտածել, երևակայել, ստեղծագործել: Սովորողներն ընտրել են երկու այնպիսի բառեր, որոնք երևէ կապ չունեն  միմյանց հետ, հետո փորձել են այդ բառերի մեջ իմաստային կապ գտնել:

Իրար ձայնագրել են սովորողները, ձայնագրիչից համակարգչի մեջ են դատարկել, մասնակցել են նյութի մոնտաժման աշխատանքին:

Արդյունքում ստացվել է զվարՃալի, անսովոր-արտասովոր ուսումնական նյութ:

Գեղարվեստի կրտսեր դպրոց, 3.1 դասարան

Դասվար՝ Կարինե Մամիկոնյան

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր

20151104_133235

ուսումնական նախագծի մեդիափաթեթ կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարանների համար

 «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։ 2015թ. տոնը նոյեմբերի 13-21-ին է։

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):

Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ:

Մեդիամիջավայրը՝ դասարանական, դասավանդողի, սովորողի բլոգ, ենթակայք, կայք:

Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ (պրոյեկտոր), խոհանոցային պարագաներ (տախտակ, դանակ, փայտիկներ), գոգնոց, գլխարկ, նկարչական պարագաներ (գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման), բանջարեղեն, բնագիտական գործիքներ և նյութեր:

1-ին դասարան Читать далее

Տիեզերք

d5a3d5b8d5b0d5a1d6801 Լուսանկարը՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքից

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը`սեպտեմբերի 15-30: Читать далее

Կարդում ենք Թումանյան

nkar1_2 Լուսանկարը՝ Նոր դպրոցի ենթակայքից

ուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» ծրագրի 1-3-րդ դասարանների համար

«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծն ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրականացվում է փետրվարի 8-ից մարտի 13-ը, սակայն այն կարող է ներառված լինել նաև մյուս նախագծերում, քանի որ կրտսեր դպրոցում Թումանյանը հանդիսանում է ընթերցվող հիմնական հեղինակներից մեկը:

Նպատակը՝ թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։ Читать далее

Բարձունքի հաղթահարում. ուսումնական նախագիծ 1-3-րդ դասարաններում

ararat hatis Լուսանկարը՝ Նոր դպրոցի ենթակայքից
Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Читать далее

Ես. ուսումնական նախագիծ 1-3-րդ դասարաններում

cropped-1Լուսանկարը՝ Նոր դպրոցի ենթակայքից

ուսումնական նախագիծ  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար
Читать далее