Կրտսեր դպրոցականի ամառային ուսումնական ճամբար: Կազմակերպումը

20160630_120517

Ամառային ուսումնական ճամբարները կազմակերպվում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների տարածքներում: Ջոկատները կարող են կազմվել տարատարիք սովորողներից (նաև կրթահամալիրում չսովորող), ում ծնողը ընդունված կարգով կնքում է լրացուցիչ կրթության պայմանագիր:
Ջոկատի ղեկավարին նշանակում է ծրագրի ղեկավարը: Ջոկատի ղեկավարը նախօրոք իր բլոգում հրապարակում է ճամբարի գործունեության մանրամասն նկարագրությունն ըստ օրերի և ժամերի: Ճամբարի գործունեության մեջ ներառվում են նաև ճամբարային միասնական ընդհանուր պարապմունքներ, մրցումներ, մրցաշարեր ինչպես ջոկատային, այնպես էլ միջջոկատային:
Ճամբարի կարևոր բաղկացուցիչն են լողավազանը՝ իր լողափով, հեծանիվները:

Ջոկատի ամենօրյա ձեռքբերումները լուսաբանվում են ջոկատի ղեկավարի, ճամբարականների բլոգներում, տվյալ դպրոցի ենթակայքում:

Ամառային Ճամբարը ուսումնական է և ունի ուսումնական գործունեությունների հետևյալ ուղղությունները.

1.Մարզական

Լող
• սովորողը ձեռք է բերում լողալու հմտություններ:
• կազմակերպվում են ջրասույզ լինելու, ջրացատկերի, ձեռքերի, ոտքերի ճիշտ շարժման լողալու վարժություններ,
• ջրային վոլեյբոլներ
• ջրային տարբեր խաղեր
լողափնյա մարմնամարզական
• նախավարժանք
• մարմնամարզական վարժություններ՝ թռիչք երկարություն, բարձրություն, ցատկեր, ցատկապարան, ձգումներ շվեդական պատի վրա…

  • լողափնյա վոլեյբոլ
  • լողափնյա շախմատ,
  • հեծանիվների վարում
  • այլ խաղեր:

2. Լողափնյա մայրենի
• շուտասելուկներ, հանելուկներ, բանաստեղծություններ,
• ռոդարիական թատրոն, նաև տիկնիկային (ստեղծագործության ընտրություն, սցենարի կազմում, տիկնիկների ստեղծում, դերաբաժանում, բեմականացում):
• Կարելի է մտածել նաև լողավազանային համադրումներ՝ շուտասելուկները ջրում, լողավազանը բեմ՝ ներկայացման համար և այլն,
• ընթերցանություն
• քննարկումներ
• օրվա լուսաբանում-պատումներ բլոգներում, ենթակայքում

3. Լողափնյա մաթեմատիկա
• համակարգչային մաթեմատիկական օնլայն խաղեր,
• մաթեմատիկական հաշվողական խաղեր,
• վայրկենաչափով չափումներ. ով ինչքան կարող է մնալ ջրի տակ,
• չափել ջրի, օդի ջերմաստիճանը,
• այլ…

4. Լողափնյա օտար լեզու
• ուրախ-ճամբարային երգեր, երգ-պարերի ուսուցում-կատարում

5. Նախագիծ՝ Մեր թաղը
Ծանոթանալ թաղի հետ. ինչե՞ր կան թաղում.
• Հուշարձաններ, ցայտաղբյուրներ…
• Արհեստանոց-արվեստանոցներ
• Առևտրի կենտրոններ
• Դպրոց-մանկապարտեզներ,
• կրթամշակութային կենտրոններ
• պուրակ-այգիներ
• թաղի բնիկները
• թաղի նորաբնակները
• թաղի ամենատարեցը
• թաղի ամենափոքրը
• այլ…

Ի՞նչ խնդիրներ ունի թաղը՝ ոռոգման ջրի, աղբահանման, կանաչապատման և այլն:

Թաղի ներառում՝ պլեներներ՝ նկարչական, լուսանկարչական, երգ-պար-խաղեր, թաղի երեխաների հրավերք դպրոց, միասնական մեկ օրվա կազմակերպում՝ ֆուտբոլային, շախմատային, վոլեյբոլային և այլ մրցաշարերի կազմակերպում…

6. Ինքնասպասարկման աշխատանքներ
• լողափի ամենօրյա խնամք
• լողավազանի դատարկում-մաքրում
• սննդի կազմակերպման ինքնասպասարկում

7. Հանրօգուտ աշխատանքներ
• դպրոցի տարածքի մաքրում
• ծառերի ծաղիկների խնամք
• թաղի համար արվող որևէ ակցիա՝ մաքրման աշխատանքներից մինչև նստարանների նորոգում, ներկում

8. Ճամբարի հանրայնացում
• Ֆեյբուքյան պատումներ
• կապը այլ ամառային ճամբարների հետ
• տարբեր տեղերում ճամբարային ֆլեշմոբերի, պլեներների կազմակերպում
• ծնողների ֆեյսբուքյան էջերում ճամբարային հրապարակումներ

9. Երևանյան ճամփորդություններ
• Երևանյան լիճ
• Հրազդանի կիրճ,
• երևանյան բլուր-բարձունքներ

10. Ընդհանուր պարապմունք

  • կենդանի հնչեղությամբ երգեր (ձայնագրությունների տակ չերգել)
  • նոր երգի, նոր պարի ուսուցում (դնել հղումներ)
  • ճամբարային հետաքրքիր ֆիլմերից հատված
  • նախագծերի իրագործման ներկայացում

Ջոկատավարը ճամբարային գործունեության ավարտին ներկայացնում է հաշվետվություն, որը ներառում է.
• ամենօրյա ներկա-բացական
• յուրաքանչյուր օրվա մանրամասն պլանը՝ ըստ ժամերի և գործունեությունների. հղումը
• ճամբարականների պատում-տեսանյութեր-ֆոտոպատումներ-ռադիոնյութերի հղումները
• ջոկատի ղեկավարի պատումների, տեսանյութերի, ֆոտոպատումների, ռադիոնյութերի հղումները
• ծնողների արձագանքներ նաև ֆեյսբուքյան էջերում
• դիտարկումներ, առաջարկություններ:

Реклама

Ուսումնական պլան (2015-2016 ուստարի)

mskhih4

Բովանդակություն Ժամաքանակ
I II III
Շաբ. Տար. Շաբ. Տար. Շաբ. Տար.
Ընդհանուր բաղկացուցիչ
Մայրենի 5 180 5 180 5 180
Անգլերեն 2 72 2 72 2 72
Ռուսերեն 2 72 2 72 2 108
Մաթեմատիկա 4 144 4 144 4 144
Ես և շրջակա աշխարհը 2 36 2 72 2 72
Երաժշտություն, պար 2 72 2 72 2 72
Կերպարվեստ, տեխնոլոգիա 2 72 2 72 2 72
Մարմնամարզություն 3 108 3 108 3 108
Շախմատ և տրամաբանական այլ խաղեր 1 36 1 36 1 36
Ընդհանուր պարապմունք 40 40 40
Դպրոցական բաղկացուցիչ
Սովորողի ընտրած գործունեություն 2 72 2 72 2 72
Ընդամենը 25 940 25 940 25 940
Անհատական բաղկացուցիչ
Ինքնակրթություն, տնային ուսումնական աշխատանք
Լրացուցիչ կրթություն

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր), սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:
  2. Կրթական ծրագիր ընդունվում է այն սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին.
  • երեխան, որի 6 տարին լրանում է մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը,
  • համապատասխան դասարանի սովորողը (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով)։

5 տարեկանների ուսուցումը կազմակերպվում է պարտեզային պայմաններում, երկարացված ուսումնական օրով, որպես ուսումնական անընդհատ գործունեություն. ուսումնական տարվա արդյունքները հաշվառվում են 6 տարեկանի դասարանն ընտրելիս։

  1. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր, սովորողի ընտրությամբ դպրոցական պարտադիր, անհատական բաղկացուցիչներից։ Սովորողը կարող է անհատական բաղկացուցիչը չընտրել։
  2. Դասարանում սովորողների թիվը 20-25 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
  3. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  4. Ուսուցումը կազմակերպվում է տանը, դպրոցում ուսուցողական թվային միջոցներով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական նեթբուք-նոթբուքով, պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  5. Մեդիագրադարանը, դպրոցի գրադարանը, դասավանդողների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
  6. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի (դպրոցի, դասարանի, դասընթացի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, երկարացված օրվա ծրագրի) տարեկան ուսումնական օրացույցով։ Դրանցով որոշված ճամբարներին, ուսումնական ստուգատեսներին, ստեղծագործական հավաքներին, ծեսերին և տոներին սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
  7. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, մանկավարժական սեմինարներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր:
  8. «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծեր:
  9. Ուսումնական օրը ներառում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունք` սահմանված կարգով և ծրագրով:
  10. Բոլոր դասընթացները միավորվում են մեկ՝ «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը: Դասընթացների ծրագրերը յուրացնելուն զուգահեռ սովորողը ձեռք է բերում անհրաժեշտ ՏՏ հմտություններ: Թատրոնը ուսուցման միջոց է:
  11. Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, տնային ուսուցման ձևեր։
  12. Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
  13. «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր», «Տիեզերք», «Բնագիտություն», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից:
  14. Երաժշտությունը ներառում է երգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, նոտաճանաչություն:
  15. Կերպարվեստ և տեխնոլոգիա դասընթացը կազմված է «Նկարչություն», «Ծեփագործություն», «Նախագծում», «Աշխատանքային հմտություններ» բաղկացուցիչներից: Իրականացվում են բացօթյա պլեներներ:
  16. Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկան` բանավոր» դասընթացներից մեկին:
  17. Տնային ուսումնական աշխատանքը սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ լրացուցիչ աշխատանք է։
  18. Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության, շախմատի, լողի, մարմնամարզության, թեթև ատլետիկայի ուսումնական գործունեությունն է, երկարացված օրվա ծրագիրը, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
  19. Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: 3-րդ դասարանի 2-րդ կիսամյակում սովորողն ունենում ու վարում է իր անձնական ուսումնական բլոգը։
  20. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:
  21. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
  22. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
  23. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը:
  24. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ուսումնական ծրագրերով:
  25. Սովորողի ուսումնական գործունեության կազմակերպման և արդյունքների մասին անհրաժեշտ տեղեկությունները սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
  26. Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են նրա կամ դասարանի բլոգում (էջում): Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով և ժամկետներում, լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։
  27. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում:
  28. Ուսումնական կիսամյակի վերջում անց է կացվում «Ես կարողանում եմ» ստուգատեսը:

Փոխարինման կարգը դպրոց-պարտեզում

Դասվարի, դաստիարակի, դաստիարակի օգնականի բացակայության դեպքում խմբում, դասարանում կազմակերպվում է փոխարինում: Փոխարինողը կարող է լինել.

  • Քոլեջի ուսանողը, որի փոխարինումը համարվում է պրակտիկայի բաղկացուցիչ
  • Երկարացված օրվա դաստիարակը
  • Կրթահամալիր դիմած, վերապատրաստման սեմինարներին մասնակցած մասնագետը

Բացակայող մանկավարժական աշխատողը նախօրորք, համաձայն կարգի, տեղեկացնում է իր բացակայության մասին Ծրագրի ղեկավարը: Ղեկավարը ըստ կարգի կազմակերպում է փոխարինումը:

 

Կաբինետ-լաբորատորիան   կրտսեր դպրոցում

Կաբինետ-լաբորատորիան ուսումնական տարածք է, որտեղ տեղավորված են.

  • Սեղան-աթոռներ սովորողների համար
  • էլեկտրոնային գրատախտակ
  • պահարաններ՝ ուսումնական նյութերի տեղադրման համար
  • լաբորատոր մաս՝ փորձերի, լաբորատոր աշխատանքների համար
  • ծաղկանոցներ, սերմեր ցանելու, աճեցնելու լաբորատոր մաս
  • դաշնամուր

 

Որպես ուսումնական տարածք օգտագործվում է ամբողջ կաբինետ-լաբորատորիան:

Սեղանները տեղավորվում են ուսումնական տարածքի առավել լուսավոր, արևոտ մասում: Սեղանների դասավորությունը կարող է փոխվել`կախված անհատական և խմբային աշխատանքներից:

Էլ. գրատախտակը կախվում է կաբինետի ոչ արևկող, մթնեցման հնարավորություն ունեցող մասում՝ էկրանի տեսանելիությունը ապահովելու համար:

Էլ. գրատախտակի գործածության անհրաժեշտությունը պետք է պատճառաբանված լինի.

  • Ուսումնական ֆիլմերի դիտում
  • Պրեզենտացիոն-անհատական աշխատանքների քննարկում

Էլ գրատախտակին սովորողները մոտենում են անհրաժեշտության դեպքում:

Կաբինետ-լաբորատորիայի արևոտ, լուսավոր մասում են գտնվում նաև ծաղկանոցը, սերմերի աճեցման տարաները:

 

Կաբինետ-լաբորատորիան ունենում է նաև իր տիկնիկային շիրման`տիկնիկներով, փոքրիկ բեմ՝ դասարանական կամ անհատական ներկայացումների համար:

Կաբինետ-լաբորատորիան կարող է ունենալ նաև իր կենդանական անկյունը՝ ակվարիում, ծովախոզուկ….

 

Ուսումնական նյութեր

 

Ուսումնական նյութերի ձեռքբերումը ծնողի պարտականությունն է:

Դասավանդողը և յուրաքանչյուր սովորող ունի իր անհատական թվային գործիքը՝

ուսումնական պահանջներին բավարարող նոթբուք-նեթբուք, պլանշետ:

Յուրաքանչյուր կաբինետ-լաբորատորիան ունենում է իր ուսումնական նյութերի անհրաժեշտ տեսականին.

  • շախմատ
  • յուղամատիտ, ջրաներկ, գուաշ, տարբեր չափերի թղթեր…
  • տեխնոլոգիական աշխատանքների համար անհրաժեշտ այլ նյութեր
  • գրադարան՝ նոր գրքերի տեսականիով
  • սերմեր, թաղարներ, տարաներ