Ջա՜ն, ամառ. ստուգատես 5-6 տարեկանների համար

b416Հասունության, ինքնուրույնության, հավեսի ստուգատես 5-6 տարեկանների համար

Ստուգատեսային օրերի ընթացքում 5-6 տարեկանները ցուցադրում են իրենց կարողությունները, հմտություններն այն գործիք-միջոցներով, որոնք օգնել-նպաստել են ինքնուրույնության-հասունության-հավեսի այդ ճանապարհն անցնելու ընթացքում: Ստուգատեսի ելակետը բարձունքի հաղթահարման նախագծերն են, որոնց նախապատրաստվում են ստուգատեսային օրերի ընթացքում: Ստուգատեսի տևողությունը 5 օր է. յուրաքանչյուր օր սովորողները ներկայանում-ներկայացնում են կոնկրետ կարողություն-հմտություններ կոնկրետ գործիք-միջոցներով: 5 տարեկանների խմբերը (2011 թ. ծնված) իրենց պարտեզներում են ստուգատեսին մասնակցում: 6 տարեկանների (2010 թ. ծնված) «Մայիսիկ» ստուգատես-նախագծի ընթացքում ներկայանում են միասնական մարզականով, ինչպես նաև՝ ներկայացումներով, որոնք խումբ-դասարանի հաշվետու համերգ-թատրոն-ներկայացումը կլինեն: Читать далее

Реклама

Հանրակրթական դիջիթեք 2016՝ թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

white_0_0Աջակից՝                          ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք      digitech.mskh.am

Նպատակը՝                 Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողի, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:

Անվանակարգերը Читать далее

Բնագիտատեխնիկական ստուգատես 2016

IMG_1349

Աղբյուրը՝ Բնական գիտությունների բաժին

 Ծրագիր

                                 2016թ. փետրվարի 8-12

Ստուգատեսը հարթակ է բացահայտելու, ներկայացնելու և խթանելու բնագիտական-տեխնիկական կրթության առաջադեմ փորձը, սովորողների բնագիտական-տեխնիկական ստեղծագործությունը, մեծ ու փոքր գյուտերը։

Ստուգատեսին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Արցախի, Վրաստանի բնագիտության-տեխնիկական ստեղծագործության ակումբները, խմբերը, գիտաշխատողներ, ինժեներներ, ճարտարագետներ։ Читать далее

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

tumanyanԱղբյուրը՝ Խոսքի մշակույթ բլոգ

Ստուգատեսում ներկայացվում են նախակրթարանից մինչև ավագ դպրոցի, քոլեջի սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝ Читать далее