Նախագծային ուսուցման շաբաթ /21.03-26.03/

 

nkarim6

Նախագծային ուսուցման շաբաթվա ուղղությունները.

  • Ըստ տարիքային խմբերի՝ ինքնասպասարկման, մեդիատեխնոլոգիական ինքնասպասարկման, սոցիալականացման, աշխատանքային կարողությունների գրանցում

Օրինակ՝ 2-4 տարեկաններ։ Շորերը, կոշիկները հանել-հագնել, հիգիենային հետևել, ուտել, քնելու պատրաստվել, արթնանալ, ընտրել և դիտել տեսանյութեր, ընտրել և խաղալ, լսել ընթերցումը, երաժշտությունը, մասնակցել խաղին, զրուցել, ներկայանալ, բարևել, հրաժեշտ տալ, սեղան-աթոռները, ներքնակները, այլ իրեր դասավորել, հարմարեցնել գործունեությանը, բակի մաքրման աշխատանքներ անել, բույսերի, կենդանիների խնամք, թվային գործիքների օգտագործում և այլն։ Այս ամենը ներկայացնել ֆիլմերով:

  • «Կարդում ենք» /թատերական, տիկնիկային, ստվերային ներկայացումներ…/
  • Սուրբ Հարության ծես /պատրաստություն զատկական տոնակատարությանը/
  • «Կրթական պարտեզ». միջին, ավագ դպրոցի սովորողների խմբերի հետ պարտիզապուրակային աշխատանքներ
  • պարտեզ ներսում՝ դպրոցական, դասարանական ծաղկանոցներ
  • միջավայրի ձևավորման աշխատանքներ
  • ուսումնական ճամբարներ՝ եռօրյա-հնգօրյա
  • պլանշետը որպես 5-6 տարեկանների ուսումնական գործիք
  • փոխանակմանի ծրագրերի իրագործում /Էջմիածին, Աշտարակ…/
  • քաղաքային թափառումներ. Երևանը և սեբաստացիները
  • մարզական՝ հեծանվային,  շախմատային նախագծեր
  • կրթահամալիրի նվիրատվության ֆոնդին ուղղված աշխատանքներ
  • ընտանեկան նախագծեր

Յուրաքանչյուր նախագիծ ունենում է իր իր լուսաբանող, լրատվական ծառայությունը /ռադիո, տեսանյութ…/

 

 

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր

20151104_133235

ուսումնական նախագծի մեդիափաթեթ կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարանների համար

 «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։ 2015թ. տոնը նոյեմբերի 13-21-ին է։

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):

Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ:

Մեդիամիջավայրը՝ դասարանական, դասավանդողի, սովորողի բլոգ, ենթակայք, կայք:

Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ (պրոյեկտոր), խոհանոցային պարագաներ (տախտակ, դանակ, փայտիկներ), գոգնոց, գլխարկ, նկարչական պարագաներ (գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման), բանջարեղեն, բնագիտական գործիքներ և նյութեր:

1-ին դասարան Читать далее

Ձմեռային ուսումնական նախագծեր

2015-02-25-11-42-23

  1. Դեկտեմբերյան ֆլեշմոբ /պատասխանատուներ՝ Կարինե Բաբուջյան, Կարինե Մամիկոնյան/
  2. Ամանորյա նախագծեր
  3. Ամանորյա-ռոդարիական-անակնկալ ձևավորումներ
  4. Թատերական ներկայացումներ
  5. Դասարանական ռադիոներ
  6. Ընթերցանություն-քննարկումներ
  7. Սովորողի ինքնակրթության նախագծեր
  8. Ընտանեկան նախագծեր

 

 

Թթուդրիկ

«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակներում թթու ենք դնում։
Սկզբում սովորողները կազմում են գնումների ցուցակը, հաշվում անհրաժեշտ գումարը, տարբեր խնդիրներ են հորինում և առաջարկում մեկը մյուսին։
Խանութում ինքնուրույն գնումներ են կատարելում։
Ռոդարիական կերպարներ պատրաստելուց հետո, կտրատում են բանջարեղենն ու թթու դնում։


Հիմնական դպրոց
Դասվար՝ Տաթև Մելքոնյան

Աշնանային նախագծեր /19.10-24.10.2015/

 

Հարությունյան Անահիտ

Գրիգորյան Մերի

Մամիկոնյան Կարինե 

Ղազարյան Հասմիկ

Թամազյան Տաթև

Մնացականյան Արմինե

Մարինե Մարտիրոսյան

Լուսինե Գասպարյան

Տաթև Մելքոնյան

Սեդա Խաչատրյան

Լուսինե Նազարյան

Մարիմյան Թամար

 

Տիեզերք

d5a3d5b8d5b0d5a1d6801 Լուսանկարը՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքից

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը`սեպտեմբերի 15-30: Читать далее

Կարդում ենք Թումանյան

nkar1_2 Լուսանկարը՝ Նոր դպրոցի ենթակայքից

ուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» ծրագրի 1-3-րդ դասարանների համար

«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծն ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրականացվում է փետրվարի 8-ից մարտի 13-ը, սակայն այն կարող է ներառված լինել նաև մյուս նախագծերում, քանի որ կրտսեր դպրոցում Թումանյանը հանդիսանում է ընթերցվող հիմնական հեղինակներից մեկը:

Նպատակը՝ թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։ Читать далее

Բարձունքի հաղթահարում. ուսումնական նախագիծ 1-3-րդ դասարաններում

ararat hatis Լուսանկարը՝ Նոր դպրոցի ենթակայքից
Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Читать далее

Ես. ուսումնական նախագիծ 1-3-րդ դասարաններում

cropped-1Լուսանկարը՝ Նոր դպրոցի ենթակայքից

ուսումնական նախագիծ  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար
Читать далее