Դասավանդողի օգոստոսյան ճամբար

dsc066422017-2018 ուսումնական տարվան, առաջին շրջանին պատրաստության ստուգատես

Օգոստոսի 22-25, 10։00-12։00՝ աշխատանք մասնագիտական խմբով

  1. Բլոգը պատրաստել 2017-2018 ուսումնական տարվա ուսումնական գործունեությանը՝ համապատասխանեցնելով դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջներին:
  2. Կազմել դասարանական, խմբային ուսումնական օրացույցներ՝ հիմք ընդունելով կրթահամալիրի ուսումնական օրացույցը:
  3. Բլոգում հրապարակել շուրջտարյա և ուսումնական առաջին շրջանի նախագծերը:
    «Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում-հրապարակում բլոգում:
  4. Այլ հարցեր
  5. Օրվա լուսաբանումը

 

Реклама

Թատերական ամառային ճամբար. ամփոփում

13820712_1157038877682325_467110886_nՀուլիսի 11-22-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  «Սեբաստացի մոլ»-ում  թատերական ամառային ճամբարն էր աշխատում: Ճամբարին մասնակցում էին սովորողներ, դասվարներ, կրթահամալիրում իրենց փորձաշրջանը անցնող տարբեր մասնագետներ: Արցախի «Երեք խնձոր» շրջիկ տիկնիկային թատերախմբի անդամներ Էդգար Թաթիկյանի և  Գոհար Առաքելյանի հետ պատրաստվում էինք  «Թակ ու մահակ թամբալին» ներկայացմանը: Ներկայացումը հուլիսի 22-ին էր, որը դիտելու էին եկել կրթահամալիրի ճամբարականները, դասավանդողներ, ծնողներ: Ներկայացումը ամփոփվեց և՛ հանդիսատեսի հետ, և՛ տիար Բլեյանի՝ մեթոդական-մանկավարժական քննարկմամբ, որտեղ մասնակիցները ներկայացրեցին կարծիքներ, ակնկալիքներ, խոսեցին ուսումնական թատրոնի, թատերական տարբեր ներկայացումներով հանդես գալու ու դրանց զարգացման հեռանկարների մասին:


Թատերական ամառային ճամբարի աշխատանքների մասին պատմում ու ֆիլմերի, տեսանյութերի տեսքով ներկայացնում են Անահիտ Հարությունյանը, Երանուհի Խլղաթյանը, Հասմիկ Ուզունյանը, Փիրուզա Հարությունյանը:

Տեսանյութը՝ Հասմիկ Ուզունյանի:

Ներկայացման տեսանյութը՝ Կարինե Խառատյանի: