Երևակայական երկանդամներ

Երևակայությունը սահման չունի…
Անհրաժեշտ է, որ երկու բառերին որոշակի տարածք բաժանի, այնպես, որ մեկը բավականաչափ օտար լինի մյուսին, որպեսզի նրանց հարևանությունն ինչ-որ չափով անսովոր լինի: Միայն այդ դեպքում երևակայությունն ստիպված կլինի ակտիվանալու՝ ձգտելով  նշված բառերի միջև մերձեցում գտնել:
Ջաննի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»

 

Այս հնարքը սովորողներին հնարավորություն է տալիս ինքնուրույն մտածել, երևակայել, ստեղծագործել: Սովորողներն ընտրել են երկու այնպիսի բառեր, որոնք երևէ կապ չունեն  միմյանց հետ, հետո փորձել են այդ բառերի մեջ իմաստային կապ գտնել:

Իրար ձայնագրել են սովորողները, ձայնագրիչից համակարգչի մեջ են դատարկել, մասնակցել են նյութի մոնտաժման աշխատանքին:

Արդյունքում ստացվել է զվարՃալի, անսովոր-արտասովոր ուսումնական նյութ:

Գեղարվեստի կրտսեր դպրոց, 3.1 դասարան

Դասվար՝ Կարինե Մամիկոնյան

Реклама

Առաջադրանքների փաթեթ առակների շուրջ

25671285594663Հեղինակ՝ Կարինե Մամիկոնյան

առյուծնևաղվեսը1

ճամփորդներնուեփածհավը2 Читать далее

Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի Ստեղծագործական երևակայության քերականություն ձեռնարկի

nkar1_2

Մշակումը՝ Մարիետ Սիմոնյանի

Ստեղծագործելը՝ որպես բանավոր խոսքի զարգացման միջոց: Բոլոր նրանց, ովքեր երեխաների ստեղծագործական էությանը հավատում են, նաև նրանց, ովքեր գիտեն, թե բառն ինչ փրկարար դեր կարող է ունենալ:

Երևակայությունն ինքը միտքն է

Հնարավո՜ր է դաստիարակության այնպիսի մի համակարգ, որն ստեղծագործական սաղմեր է ներարկում և զարգացնում: Ստեղծագործելը կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելն է: Ստեղծագործական մտածողությունն ակտիվ, պրպտող մտածողությունն է, որը խնդիրներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ իր միանշանակ պատասխանն ունի, չեն նկատում: Читать далее