«Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծը 5 տարեկանների նախապատրաստական դասարանում

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

20150923_113937

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դպրոցի մուտքը 5 տարեկանների նախապատրաստական դասարանով է սկսվում: 5 տարեկանները, որպես կրթահամալիրի ամենակրտսեր սաներ, ովքեր արդեն անցել են կրթահամալիրի 2-4  տարեկանների խնամքի ու զարգացման ծրագիրը, շարունակում են զարգանալ ու սովորել՝ պահպանելով խաղի, հանգստի, սննդի լիակատար իրավունքը: 5 տարեկանները մասնակցում են կրտսեր դպրոցի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագծերին, ճամփորդում են, լողում ու դեռ յուրաքանչյուր ամիս էլ հանդես են գալիս հաշվետու նախագծերով՝ արձանագրելով ու ներկայացնելով  յուրաքանչյուր ամսվա ընթացքում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները:

5 տարեկանները, ինչպես իրենց ավագ ընկերները, սիրում են ճամփորդել, անգամ՝ բարձունք հաղթահարել: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դեռ փոքր են, կարող են դժվարություններ ունենալ: Սակայն, հարկավոր է ընտրել իրենց համար հաղթահարելի բարձունք ու նախապես պլանավորել ու կազմակերպել ճամփորդությունը: Читать далее

Բարձունքի հաղթահարում. ուսումնական նախագիծ 1-3-րդ դասարաններում

ararat hatis Լուսանկարը՝ Նոր դպրոցի ենթակայքից
Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Читать далее