Ամառային ուսումնական նախագծեր

Նախագծերը դասավանդողների բլոգներում.

Տաթև Թամազյան

Մերի Գրիգորյան

Հասմիկ Ղազարյան

Արմինե Մնացականյան

Լուսինե Պետրոսյան

Արմինե Գյոնջյան

Աշխեն Թադևոսյան

Լուսինե Գասպարյան

Տաթև Մելքոնյան

Սեդա Խաչատրյան 

Նախագծային ուսուցում. հունիսի 20

Հուսնիսի 20

Նախագծային ուսուցումը սովորողի ձեռքբերում

Նախագծային ուսուցումը նպաստում է սովորողի ճանաչողական, հետազոտական, համագործակցային հմտությունների, կարողությունների զարգամանը: Սովորողի աշխատանքը դարձնում է ավելի համակարգված և տեսանելի:

Նախագծային ուսուցումը ընտանիքի ձեռքբերում

Ընտանիքը ներգրավվում է ուսուցման գործընթացին, դառնում նրա մասնակիցը:  Նախագծային ուսուցումը նաև ներառական կրթության իրականացման հարթակ է:

Նախագծային ուսուցումը ուսուցչի ձեռքբերում

Ուսուցչին օգնում է առավել համակարգված, տեսանելի, իրական ներկայացնել «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը:

Առաջարկ

Մշակել գործիքներ, որով կամփոփենք նախագծերը:

Առաջարկում ենք որոշ նախագծեր դարձնել երկարաժամկետ (ամբողջ տարվա համար):

 

Մանկավարժական աշխատողների ամառային ճամբար

Հունիսի 19, 20, 21

Աշխատակարգ

9։00 – 9։30 – ընդհանուր պարապմունք
9։30 – 12։00 – աշխատանք ջոկատում
12։00 – 12։30 – ընդմիջում
13։00 – 14։30 – աշխատանք ջոկատում
14։30 – 15։30 – մարզական, պարային նախագծեր

Ուղղությունները

հունիսի 19. բլոգային ուսուցում. ձեռքբերում, խնդիրներ
հունիսի 20. նախագծային ուսուցում. ձեռքբերում, խնդիրներ
հունիսի 21. ամառային ուսումնական նախագծեր-լրացուցիչ կրթություն

2017-2018 ուստարվա առաջին շրջանի համար ուսումնական նյութերի ստեղծում

  • պահոց-հարթակի ստեղծում նյութերի հավաքագրման համար
  • առցանց, էլեկտրոնային ուսումնական ռեսուրսների, կայքերի հավաքագրում
  • ուսումնական փաթեթների ամբողջացում, մշակում, ստեղծում ըստ նախագծերի
  • նախագծային ընթերցարաններ՝ էլեկտրոնային հավելվածներով