Մանկավարժական աշխատողների դպրոց (30.11.2016)

Նոյեմբերի 30, մանկավարժական աշխատողների հեռավար դպրոց

Մասնակիցներ՝ 2-րդ և 3-րդ դասարաններում դասավանդող դասվարներ

Օրակարգում՝

դեկտեմբեր ամսվա օրացույց, դեկտեմբեր ամսվա ուսումնական նախագծեր

ուսումնական արձակուրդի նախագծեր

մանկավարժական աշխատողի հունվարի անհատական պլան

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

Ըստ ուսումնական օրացույցի 2016թ. դեկտեմբերի 26- 2017թ. հունվարի 8-ը մեկնարկում է «Ուսումնական ձմեռ» նախագիծը, այն ներառում է նաև Ամանորի ուսումնական նախագծերը: Դասավանդողները  նախագծերը հրապարակում են իրենց բլոգներում մինչև դեկտեմբերի 16-ը:

Նախագծի ուղղությունները.

  • Ամանորյա ընթերցումներ
  •  Էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում PowerPoint ծրագրով
  • Ռադիոթատրոնի, աուդիոգրքերի ստեղծում
  • Տոնական  ռադիոհաղորդումների, պատումների շարք
  •  Տոնական բացիկների պատրաստում. էլեկտրոնային և այլ նյութերից
  • Բնագիտական փորձեր
  • Խոհանոցային գործունեություն
  •  Ֆոտոպատումների շարք
  • Դիջիթեքյան և բնագիտատեխնիկական ստուգատեսի նյութերի պատրաստում

Նախագծերը հրապարակված են՝

Արմինե Գյոնջյանի բլոգում

Անուշ Աթայանի բլոգում

Մերի Գրիգորյանի բլոգում

Հասմիկ Ղազարյանի բլոգում

Արմինե Մնացականյանի բլոգում

Տաթև Մելքոնյանի բլոգում

Տաթև Թամազյանի բլոգում

Լուսինե Գասպարյանի բլոգում

Սեդա Խաչատրյանի բլոգում

 

 

«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը

Հեղինակային կրթական ծրագրի «Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը 2-րդ և 3-րդ դասարաններում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում (Արևելեյան դպրոց, Արևմտյան դպրոց, Հարավային դպրոց, Հյուսիսային դպրոց) իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որի ղեկավարը դասվարն է: «Իմացումի հրճվանք»  կրթական ծրագիրը ներառում է ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասընթացները:

Միջավայրը

Դասարանները 60-140 քմ  են, լուսավոր են, բարեկարգ, ունեն սանհանգույց, ապահովված են անհրաժեշտ գույքով: Դպրոցներում կա նաև ընթերցասրահ, թատերասրահ, խոհանոց, մարզադահլիճ, որտեղ  կազմակերպվում  է համապատասխան գործունեություն: Դպրոցների հարակից լանջերը ևս հանդիսանում են ուսուցման կազմակերպման հարթակներ:

Ուսումնական գործունեության կազմակերպումը

«Իմացումի հրճվանք» ծրագիրը իրականացվում է նախագծերով,որոնք բխում են կրթահամալիրի ուսումնական օրացույցից, առարկայական ամենամսյա ֆլեշմոբերի, ճամփորդությունների մջոցով: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է հեռավար, տնային ուսուցում:  Ամեն շաբաթ դասավանդողը  իր բլոգում թողարկում է նաև շաբաթվա աշխատանքային նախագիծը:  Ծրագիրն ընդգրկում է ամենօրյա 15 րոպեանոց ընդհանուր պարապմունքները, օտար լեզվի 20 րոպեանոց դասընթացները, որոնց մասնակցում է նաև դասվաը: Նոթբուք\նեթբուքը, պլանշետը սովորողի և ուսուցչի աշխատանքային գործինքերն են, բլոգը ուսումնական գործունեությունը կազմակերպելու մեդիատարածք, որի աշխատանքներին մասնակցում է նաև սովորողը: