Թատերական ամառային ճամբար. ամփոփում

13820712_1157038877682325_467110886_nՀուլիսի 11-22-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  «Սեբաստացի մոլ»-ում  թատերական ամառային ճամբարն էր աշխատում: Ճամբարին մասնակցում էին սովորողներ, դասվարներ, կրթահամալիրում իրենց փորձաշրջանը անցնող տարբեր մասնագետներ: Արցախի «Երեք խնձոր» շրջիկ տիկնիկային թատերախմբի անդամներ Էդգար Թաթիկյանի և  Գոհար Առաքելյանի հետ պատրաստվում էինք  «Թակ ու մահակ թամբալին» ներկայացմանը: Ներկայացումը հուլիսի 22-ին էր, որը դիտելու էին եկել կրթահամալիրի ճամբարականները, դասավանդողներ, ծնողներ: Ներկայացումը ամփոփվեց և՛ հանդիսատեսի հետ, և՛ տիար Բլեյանի՝ մեթոդական-մանկավարժական քննարկմամբ, որտեղ մասնակիցները ներկայացրեցին կարծիքներ, ակնկալիքներ, խոսեցին ուսումնական թատրոնի, թատերական տարբեր ներկայացումներով հանդես գալու ու դրանց զարգացման հեռանկարների մասին:


Թատերական ամառային ճամբարի աշխատանքների մասին պատմում ու ֆիլմերի, տեսանյութերի տեսքով ներկայացնում են Անահիտ Հարությունյանը, Երանուհի Խլղաթյանը, Հասմիկ Ուզունյանը, Փիրուզա Հարությունյանը:

Տեսանյութը՝ Հասմիկ Ուզունյանի:

Ներկայացման տեսանյութը՝ Կարինե Խառատյանի:

Реклама

Կրտսեր դպրոցականի ամառային ուսումնական ճամբար: Կազմակերպումը

20160630_120517

Ամառային ուսումնական ճամբարները կազմակերպվում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների տարածքներում: Ջոկատները կարող են կազմվել տարատարիք սովորողներից (նաև կրթահամալիրում չսովորող), ում ծնողը ընդունված կարգով կնքում է լրացուցիչ կրթության պայմանագիր:
Ջոկատի ղեկավարին նշանակում է ծրագրի ղեկավարը: Ջոկատի ղեկավարը նախօրոք իր բլոգում հրապարակում է ճամբարի գործունեության մանրամասն նկարագրությունն ըստ օրերի և ժամերի: Ճամբարի գործունեության մեջ ներառվում են նաև ճամբարային միասնական ընդհանուր պարապմունքներ, մրցումներ, մրցաշարեր ինչպես ջոկատային, այնպես էլ միջջոկատային:
Ճամբարի կարևոր բաղկացուցիչն են լողավազանը՝ իր լողափով, հեծանիվները:

Ջոկատի ամենօրյա ձեռքբերումները լուսաբանվում են ջոկատի ղեկավարի, ճամբարականների բլոգներում, տվյալ դպրոցի ենթակայքում:

Ամառային Ճամբարը ուսումնական է և ունի ուսումնական գործունեությունների հետևյալ ուղղությունները.

1.Մարզական

Լող
• սովորողը ձեռք է բերում լողալու հմտություններ:
• կազմակերպվում են ջրասույզ լինելու, ջրացատկերի, ձեռքերի, ոտքերի ճիշտ շարժման լողալու վարժություններ,
• ջրային վոլեյբոլներ
• ջրային տարբեր խաղեր
լողափնյա մարմնամարզական
• նախավարժանք
• մարմնամարզական վարժություններ՝ թռիչք երկարություն, բարձրություն, ցատկեր, ցատկապարան, ձգումներ շվեդական պատի վրա…

  • լողափնյա վոլեյբոլ
  • լողափնյա շախմատ,
  • հեծանիվների վարում
  • այլ խաղեր:

2. Լողափնյա մայրենի
• շուտասելուկներ, հանելուկներ, բանաստեղծություններ,
• ռոդարիական թատրոն, նաև տիկնիկային (ստեղծագործության ընտրություն, սցենարի կազմում, տիկնիկների ստեղծում, դերաբաժանում, բեմականացում):
• Կարելի է մտածել նաև լողավազանային համադրումներ՝ շուտասելուկները ջրում, լողավազանը բեմ՝ ներկայացման համար և այլն,
• ընթերցանություն
• քննարկումներ
• օրվա լուսաբանում-պատումներ բլոգներում, ենթակայքում

3. Լողափնյա մաթեմատիկա
• համակարգչային մաթեմատիկական օնլայն խաղեր,
• մաթեմատիկական հաշվողական խաղեր,
• վայրկենաչափով չափումներ. ով ինչքան կարող է մնալ ջրի տակ,
• չափել ջրի, օդի ջերմաստիճանը,
• այլ…

4. Լողափնյա օտար լեզու
• ուրախ-ճամբարային երգեր, երգ-պարերի ուսուցում-կատարում

5. Նախագիծ՝ Մեր թաղը
Ծանոթանալ թաղի հետ. ինչե՞ր կան թաղում.
• Հուշարձաններ, ցայտաղբյուրներ…
• Արհեստանոց-արվեստանոցներ
• Առևտրի կենտրոններ
• Դպրոց-մանկապարտեզներ,
• կրթամշակութային կենտրոններ
• պուրակ-այգիներ
• թաղի բնիկները
• թաղի նորաբնակները
• թաղի ամենատարեցը
• թաղի ամենափոքրը
• այլ…

Ի՞նչ խնդիրներ ունի թաղը՝ ոռոգման ջրի, աղբահանման, կանաչապատման և այլն:

Թաղի ներառում՝ պլեներներ՝ նկարչական, լուսանկարչական, երգ-պար-խաղեր, թաղի երեխաների հրավերք դպրոց, միասնական մեկ օրվա կազմակերպում՝ ֆուտբոլային, շախմատային, վոլեյբոլային և այլ մրցաշարերի կազմակերպում…

6. Ինքնասպասարկման աշխատանքներ
• լողափի ամենօրյա խնամք
• լողավազանի դատարկում-մաքրում
• սննդի կազմակերպման ինքնասպասարկում

7. Հանրօգուտ աշխատանքներ
• դպրոցի տարածքի մաքրում
• ծառերի ծաղիկների խնամք
• թաղի համար արվող որևէ ակցիա՝ մաքրման աշխատանքներից մինչև նստարանների նորոգում, ներկում

8. Ճամբարի հանրայնացում
• Ֆեյբուքյան պատումներ
• կապը այլ ամառային ճամբարների հետ
• տարբեր տեղերում ճամբարային ֆլեշմոբերի, պլեներների կազմակերպում
• ծնողների ֆեյսբուքյան էջերում ճամբարային հրապարակումներ

9. Երևանյան ճամփորդություններ
• Երևանյան լիճ
• Հրազդանի կիրճ,
• երևանյան բլուր-բարձունքներ

10. Ընդհանուր պարապմունք

  • կենդանի հնչեղությամբ երգեր (ձայնագրությունների տակ չերգել)
  • նոր երգի, նոր պարի ուսուցում (դնել հղումներ)
  • ճամբարային հետաքրքիր ֆիլմերից հատված
  • նախագծերի իրագործման ներկայացում

Ջոկատավարը ճամբարային գործունեության ավարտին ներկայացնում է հաշվետվություն, որը ներառում է.
• ամենօրյա ներկա-բացական
• յուրաքանչյուր օրվա մանրամասն պլանը՝ ըստ ժամերի և գործունեությունների. հղումը
• ճամբարականների պատում-տեսանյութեր-ֆոտոպատումներ-ռադիոնյութերի հղումները
• ջոկատի ղեկավարի պատումների, տեսանյութերի, ֆոտոպատումների, ռադիոնյութերի հղումները
• ծնողների արձագանքներ նաև ֆեյսբուքյան էջերում
• դիտարկումներ, առաջարկություններ: