Ջա՜ն, ամառ. ստուգատես 5-6 տարեկանների համար

b416Հասունության, ինքնուրույնության, հավեսի ստուգատես 5-6 տարեկանների համար

Ստուգատեսային օրերի ընթացքում 5-6 տարեկանները ցուցադրում են իրենց կարողությունները, հմտություններն այն գործիք-միջոցներով, որոնք օգնել-նպաստել են ինքնուրույնության-հասունության-հավեսի այդ ճանապարհն անցնելու ընթացքում: Ստուգատեսի ելակետը բարձունքի հաղթահարման նախագծերն են, որոնց նախապատրաստվում են ստուգատեսային օրերի ընթացքում: Ստուգատեսի տևողությունը 5 օր է. յուրաքանչյուր օր սովորողները ներկայանում-ներկայացնում են կոնկրետ կարողություն-հմտություններ կոնկրետ գործիք-միջոցներով: 5 տարեկանների խմբերը (2011 թ. ծնված) իրենց պարտեզներում են ստուգատեսին մասնակցում: 6 տարեկանների (2010 թ. ծնված) «Մայիսիկ» ստուգատես-նախագծի ընթացքում ներկայանում են միասնական մարզականով, ինչպես նաև՝ ներկայացումներով, որոնք խումբ-դասարանի հաշվետու համերգ-թատրոն-ներկայացումը կլինեն: Читать далее