Ամենաուժեղ մասնագիտությունը

Գեղարվեստի կրտսեր դպրոց, 2-րդ դասարան

Դասվար` Անուշ Աթայան

Դասարանում կարդացել էի Աղայանի «Ամենաուժեղը» հեքիաթը, քանի որ կրթահամալիրում Աղայան + Ռոդարի նախագծի ընթացքն էր, սկսեցինք քննարկել, թե ինչ մասնագիտություններ գիտեն: Սովորողները թվարկեցին իրենց ծանոթ մասնագիտությունները, շատերն էլ հարցրեցին, թե ի՞նչ է մասնագիտությունը: Հետո հերթով թվարկեցին իրենց ընտանիքի անդամների զբաղմունքները, ինչ գործ են անում: Զբաղմունքներն անվանակոչեցինք. եթե բուժում է, ուրեմն բժիշկ է, եթե նկարում է` նկարիչ է… Սկսեցինք խաղալ ռոդարիական հնարքներով, թե որ մասնագիտությունն է ամենաուժեղը: Ձայանգրման ընթացքը զվարճալի էր և հետաքրքիր, երկար մտածում էին, որ մասնագիտությունը կապեն մյուսի հետ, զարմանալի էր, բայց շատ մասնագիտություններ գիտեին: Սկզբում բացատրեցի, որ մի մասնագիտությունը պետք է մյուսից ուժեղ լինի, բայց թե ինչպես խաղացին, մեկը մյուսին հերթ չտալով, խաղարկելով, վիճելով, ասածը հիմնավորելով, ես ինքս էլ զարմացա:

Արարատը մեր աչքերով

Ամեն օր առավոտյան սովորողներին դիմավորում է այս սպիտակափառ գեղեցկուհին: Մեր բախտը բերել է, մեր դասարանից հրաշալի տեսարան է բացվում` Արարատը: Մենք էլ որոշեցինք երկար նայել և պատմել Արարատի մասին: Մեկ Արարատը բարի հայրիկ էր, մեկ` գեղեցկուհի, տղաների պես ուժեղ էր, բայց նաև սպիտակ, երկար մազեր ուներ: Արդյունքում ստացվեց պարզ, բարի, անմիջական ձայանգրություն:

Գեղարվեստի կրտսեր դպրոց 2-րդ դասարան

Դասվար` Անուշ Աթայան

«Թռչունի մտածմունքը»

Գեղարվեստի կրտսեր դպրոց, 2-րդ դասարան

Դասվար` Անուշ Աթայան

Ձեռքերի թատրոն, ստվերների թատրոն շատ ենք խաղացել, այս անգամ մտածեցինք այլընտրանք` ջրի թատրոն, որտեղ գլխավոր դերը խաղում է ջուրը: Սկզբում ես ցանկանում էին միայն գունավոր ջրով ստանալ արդյունքը, բայց տեսաֆիլմի ժամանակ սովորողները ցանկացան, որ հարդն ու խոտն էլ դեր խաղան: Ինչպես միշտ նրանց ընտրությունը ճիշտ էր:

Խաղացող թաթիկներ

Հովհաննես Թումանյան «Իրիկուն»

Դասվար` Անուշ Աթայան

Այս բանաստեղծությունը խաղում ենք դասարանում ցույց տալով, բայց որոշեցինք կերպարները նկարել թաթիկների վրա, քանի որ սովորողները շատ են սիրում մարմնի մասերով թատրոն խաղալ, նկարել իրենց թաթիկների վրա: Դերաբաժանումը կատարել են իրենք, կերպարների գույները ընտրել են ինքնուրույն և Բաղդասարյան Արմինեն նկարել է: Ընթացքում խոսքին համապատասխան շարժել են թաթիկները և ստացվել է ձեռքերի թատրոն:

Երևակայական երկանդամներ

Երևակայությունը սահման չունի…
Անհրաժեշտ է, որ երկու բառերին որոշակի տարածք բաժանի, այնպես, որ մեկը բավականաչափ օտար լինի մյուսին, որպեսզի նրանց հարևանությունն ինչ-որ չափով անսովոր լինի: Միայն այդ դեպքում երևակայությունն ստիպված կլինի ակտիվանալու՝ ձգտելով  նշված բառերի միջև մերձեցում գտնել:
Ջաննի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»

 

Այս հնարքը սովորողներին հնարավորություն է տալիս ինքնուրույն մտածել, երևակայել, ստեղծագործել: Սովորողներն ընտրել են երկու այնպիսի բառեր, որոնք երևէ կապ չունեն  միմյանց հետ, հետո փորձել են այդ բառերի մեջ իմաստային կապ գտնել:

Իրար ձայնագրել են սովորողները, ձայնագրիչից համակարգչի մեջ են դատարկել, մասնակցել են նյութի մոնտաժման աշխատանքին:

Արդյունքում ստացվել է զվարՃալի, անսովոր-արտասովոր ուսումնական նյութ:

Գեղարվեստի կրտսեր դպրոց, 3.1 դասարան

Դասվար՝ Կարինե Մամիկոնյան