Հանրակրթական դիջիթեք 2016՝ թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

white_0_0Աջակից՝                          ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք      digitech.mskh.am

Նպատակը՝                 Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողի, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:

Անվանակարգերը

Հանրակրթական Դիջիթեքին ներկայացվում են 2015թ. փետրվարի 1-ից հետո ստեղծված նյութերը կամ 2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի նախագծերը` նկարագրությամբ, մեթոդական հոդվածով:

  • Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում
  • Ուսումնական պարապմունքների նոր կազմակերպում
  • Կրթական ծրագրի նոր կազմակերպում
  • Գործուն աջակցություն Հանրակրթական Դիջիթեքին, Հանրակրթական Դիջիթեքի տարածում
  • Ուսումնական-ստեղծագործական հավաքի, պլեների, ճամբարի նախագիծ
  • Դիջիթեքը նախակրթարանում
  • Դիջիթեքը շրջանավարտի գործիք
  • Դիջիթեքը ընտանիքում
  • Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք
  • Դիջիթեքը ինքնակրթության գործիք
  • Առցանց ուսուցման նյութերի փաթեթ
  • Հանրակրթության մեդիասպասարկում
  • Ուսումնական բլոգը՝ դասագիրք

Աշխատակարգ

Հունվարի 11-ից փետրվարի 18-ը՝ մրցութային նյութերի հրապարակում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում. անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում: Հայտում գրանցվում են ըստ անվանակարգի ներկայացվող նյութերի փաթեթը, նկարագրությունը, մեթոդական հոդվածը, առկայության դեպքում` նաև այլ նյութեր, որպես արդյունք:

Փետրվարի 6 — ստուգատեսի մեկնարկ, ստուգատեսային-տոնական-ավանդական ղափամա

Փետրվարի 8-19 — դիջիթեքյան բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, ներկայացումներ,նախագծերի մեկնարկներ

Փետրվարի 19 — տոնական մեդիաուրբաթ-համերգ, ստուգատեսին ներկայացված աշխատանքների հրապարակում

Փետրվարի 19-մարտի 3 — ստուգատեսային աշխատանքների բաց գնահատում-քվեարկում

Փետրվարի 19-ին, 26-ին, մարտի 4-ին- հատուկ, խրախուսական, անվանական մրցանակների հանձնում նախաձեռնող անհատների, խմբերի, կազմակերպությունների կողմից

Մարտի 4-ին — մրցանակային աշխատաքների հրապարակում

Հանրակրթական դիջիթեքի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները:

Կրթահամալիրը արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվումէ: Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: Կրթահամալիրիկրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ:

Անվանակարգերը:

Անվանակարգին ներկայացվող պահանջները:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s