Բնագիտատեխնիկական ստուգատես 2016

IMG_1349

Աղբյուրը՝ Բնական գիտությունների բաժին

 Ծրագիր

                                 2016թ. փետրվարի 8-12

Ստուգատեսը հարթակ է բացահայտելու, ներկայացնելու և խթանելու բնագիտական-տեխնիկական կրթության առաջադեմ փորձը, սովորողների բնագիտական-տեխնիկական ստեղծագործությունը, մեծ ու փոքր գյուտերը։

Ստուգատեսին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Արցախի, Վրաստանի բնագիտության-տեխնիկական ստեղծագործության ակումբները, խմբերը, գիտաշխատողներ, ինժեներներ, ճարտարագետներ։

Փետրվարի 8

11:00-11:45               Վարպետության դաս ANEL-ի փորձառու մասնագետների կողմից, թեման՝ «Արդուինո»

Փետրվարի 9

11:00-11:45    Վարպետության դասը վարում է Արտակ Համբարյանը, թեմա՝ «Վերականգնվող էներգիա, էներգախնայողություն»

 11:00-14:00        Այցելություն՝ ANEL լաբորատորիա

 Փետրվարի 10

11:00-11:45    Վարպետության դասը վարում է Արմինե Մնացականյանը, թեմա՝ «Թվային աշխարհ»

15.15-16.15           Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա միասնական սեմինար-կլոր սեղան։ Վարում են բնագերտ դասավանդողները և սովորողները։

Բովանդակությունը՝  Բնագիտության-տեխնիկայի ուսուցում. սովորողի բնագիտական-տեխնիկական գործունեության կազմակերպման՝ սեփական փորձի ներկայացում, այլոց փորձի ուսումնասիրություն, թարգմանություն

  • Բնագիտական-տեխնիկական ստեղծագործությունը դասվարի-դաստիարակի բլոգում
  • Բնագիտական-տեխնիկական մտածողության զարգացումը նախակրթարանում, կրտսեր դպրոցում, միջին դպրոցում
  • Բնագիտական-տեխնիկական ստեղծագործության պատանեկան ակումբներ
  • Ուսումնական պարապմունքը՝ սովորողի անհատական ստեղծագործական նախագիծ
  • Բնագիտական-տեխնիկական ստեղծագործության ուսուցման, հանրակրթության սովորողի գործունեության ղեկավարման առաջադեմ  միջազգային փորձ

Կլոր սեղանի նյութերով ստեղծվում է «Դպիրի» հատուկ համարը՝ բնագիտական-տեխնիկական ստուգատեսը կրթահամալիրում։

 Փետրվարի 11

11:00-14:00         Այցելություն՝  Աշտարակի  Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինսիտուտ

  Փետրվարի 12

 14.00-15.00         Կրթական ցուցադրության բացում կրթահամալիրի բնագիտության-տեխնիկայի ուսումնական կենտրոնի սրահում։ Սովորողների  և դասավանդողների ստեղծած ուսումնական նյութեր, փորձեր, սարքեր, նախագծեր, ծրագրեր

Մարզերից, Արցախից, Վրաստանից եկած մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s