Ծնողական ակումբ /Նոր դպրոցի նախակրթարան/

Պատմում է Աննա Հայրոյանը:

Դեկտեմբերի 19 –ին  Նոր դպրոցի նախակրթարանում հերթական  ծնողական ակումբի  սեմինար-պարապմունքն էր: Խմբում ամանորյա ուրախ տոնական  տրամադրություն էր: Ծնողներն արդեն մտերմացել են, և իրենք են առաջարկություններ անում:

Ջա՜ն , պատրաստելու ենք անսովոր տոնածառ:

Այս անգամ սեմինարը վարում էր ծնող Ֆլորա Գրիգորյանը / Գայանեի և Գոռի մայրիկը/:

Ծնողները և երեխաները արագ գործի անցան: Մի խումբը բամբակն էր բացում, մյուսները պենոպլաստով  տնակն էին պատրաստում, մնացածն էլ ընկույզից տոնածառի խաղալինքներն էին կախում: Ընթացքում Ֆլորան սիրով պատասխանում էր ծնողների  հարցերին:
Ուռա՜, տոնածառը  պատրաստ է: Լույսերն էլ վառեցինք, ծափահարեցինք, մեծ և փոքրով շրջան կազմեցինք:

Նախապատրաստվում ենք դեկտեմբեր 24-ին, ժամը 10-ին կայանալիք Ամանորյա ծեսին: Լավ  երգեցինք, պարեցինք: Հետո ընկեր Նառան ներկայացրեց  ,,Կրթական պարտեզ,, նախագիծը:   Հիմա էլ ուզում եմ պատմել  հյուրասիրության մասին: Այս անգամ  պասուց տոլմա   ենք հյուրասիրելու: Տիկին Սվետայի՝Արսինեի տատիկը գլխավորությամբ, երկու օրում պասուց տոլման պատրաստ էր: Վա՜յ չուտողին:  Շատ համեղ է ստացվել:

Պասուց տոլմայի բաղադրատոմսը.

Մեզ անհրաժեշտ է.

Ոսպ, սիսեռ, լոբի,բլղուր, սոխ, ձեթ, պոմիդորի մածուկ, կանաչեղեն, թթու կաղամբ:

Օր առաջին

Երեխաների հետ մաքրեցինք  ոսպը, սիսեռը, լոբին: Դավիթն առաջին սև, փոքր ոսպը գտավ և ասաց.

-Ընկե՛ր Աննա,  սև կետ է:

Արսեն էլ սիսեռներով տոնածառ պատկերեց:

Հատիկեղենով  լավ խաղացինք, մաքրեցինք, հաշվեցինք, նկարեցինք՝  ծառ /Լիլիթ/, նավ / Դավիթ/, ձուկ  /Մարկ/, մարդ / Հրաչ/, կամուրջ  / Արեն/, մեքենա  /Գագուլ/, ճանապարհ /Ալեն/…

Հետո էլ ոսպը, սիսեռ, լոբին  լավ լվացինք, այնուհետև  սոխարած արեցինք , ամեն ինչ խառնեցինք իրար, վրան էլ տաք ջուր լցրեցինք:

— Այսօր այսքանը, վաղը կշարունակենք- ասաց տիկին  Սվետան:

Օր երկրորդ

Ավելացրեցինք բլղուրը և փաթաթեցինք: Ամենավերջում լոլիկի հյութ լցրեցինք և եփեցինք: Բարի ախորժակ:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s