ուսումնական նախագծի մեդիափաթեթ կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարանների համար
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։ 2015թ. տոնը նոյեմբերի 13-21-ին է։
Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):
Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ:
Մեդիամիջավայրը՝ դասարանական, դասավանդողի, սովորողի բլոգ, ենթակայք, կայք:
Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ (պրոյեկտոր), խոհանոցային պարագաներ (տախտակ, դանակ, փայտիկներ), գոգնոց, գլխարկ, նկարչական պարագաներ (գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման), բանջարեղեն, բնագիտական գործիքներ և նյութեր:
1-ին դասարան
Խնդիրները՝
- Բանավոր խոսքի զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Տառաճանաչություն
- Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու ուշադիր վերաբերմունքի ձևավորում
- Ուսումնասիրելու, հետազոտելու կարողության ձևավորում
- Մեդիահմտությունների զարգացում (paint նկարչական ծրագիր, ms office word)
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)
Պատում-քննարկումների շարք՝
- Ես սեբաստացի եմ…
- Իմ ընտանիքի սեբաստացիները (ուսումնասիրություն)
- Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը
Կանոնադրության մշակում. օրենքներ, որոնք պահպանում են սեբաստացիները
Ռադիոնյութեր, հարցազրույցներ
- Ինչպիսի՞նն են սեբաստացի ուսուցիչները
Թթուդրեք
- Նախապատրաստում (առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ)
- Իրականացում (տոնական երգ ու պար, իրականացում, բանջարեղենային կերպարներ)
- Ամփոփում
Հարիսայի ծես, թթվի համտես
Կրթական նորամուտներ, կրթական փոխանակումներ, ցուցահանդեսներ, ֆոտոցուցադրություններ
Մեդիաայբբենարանների հերթական էջի ստեղծում (թթու բառով)
Բնագիտական փորձեր, դիտարկումներ
- Աղաջուր
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
Գրական ստեղծագործություններ
- Ա. Խնկոյան «Մեղու»
- Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
- Դ. Բիսեթ «Անձրև»
- Հ. Թումանյան «Տերևաթափ»
Երաժշտական, պարային ստեղծագործություններ
- Եկեք ծեծենք սոխ ու սխտոր
- Խորոզ
- Այլի հո
- Ջաղացի երգ
- Խնոցի
- Կոտ ու կես
- Հեփ-հոպ
- Թամզարա
- Թաշկինակներով պար
Այլ (ֆիլմ, մուլտֆիլմ, տեսադաս)
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են իրենց, կրթահամալիրի, մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ:
Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Այն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:
Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման թթուդրիկի ծեսն ու դրան պատրաստվելն է: Միասին անհրաժեշտ գնացուցակ են կազմում, առևտուր են անում: Խմբավորում են բանջարեղենը ըստ տարբեր հատկությունների, խնդիրներ են կազմում, պատմություններ են հորինում, սովորում են դրանց անվանումները օտար լեզուներով: Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը:
Առաջին դասարանցիները շարունակում են ստեղծել իրենց մեդիաայբբենարանների էլեկտրոնային էջերը: Paint նկարչական ծրագրով մուտքագրում են թթու բառը, նկարում են, հորինում են թթվային հանելուկներ, ասելուկներ, շուտասելուկներ:
Իրականացված նախագծերը որպես արդյունքներ՝
Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը. պատմում են Տաթև Թամազյանի առաջին դասարանցիները
Թթուդրեքի ծեսը 1-ին դասարանում. Տաթև Թամազյան, Աննա Ստեփանյան, Նունե Խաչիկօղլյան
Կրթական փոխանակումների ծրագրից մի հատված Տաթև Թամազյանի առաջին դասարանում
2-րդ դասարան
Խնդիրները՝
- Անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների ձևավորում
- Հարցեր մշակելու, հարցեր տալու ու հարցերին պատասխանելու հմտությունների ձևավորում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում (power point)
- Տեղեկատվական բնույթի տեքստի ընթերցանության ու քննարկման կարողությունների զարգացում:
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)
Պատումներ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ, ռադիոնյութեր, առցանց առաջադրանքներ
- Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
- Ի՞նչ եմ հասկանում «Ես սեբաստացի եմ» ասելով…
- Իմ ընտանիքի սեբաստացիները (ուսումնասիրություն)
- Պատմում ու ներկայանում են սեբաստացի ծնողները
- Հանելուկ-հանմանելուկ. գուշակիր ո՞վ է (ճանաչում են ամենասեբաստացիներին)
Թթուդրեք
- Նախապատրաստում (գնացուցակի կազմում, առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ, հանելուկներ, ասիկներ, խնդրագրքերի ստեղծում)
- Իրականացում (տոնական երգ ու պար, բանջարեղենային կերպարներ, աղաջրի պատրաստում)
- Ամփոփում (ռոդարիական հնարքների միջոցով առածանիի, պատմությունների, շուտասելուկների հորինում)
Կրթական նորամուտներ, կրթական փոխանակումներ, ցուցահանդեսներ, ֆոտոցուցադրություններ, համերգներ, թատերական ներկայացումներ
Մարզատոներ, ֆլեշմոբեր
- Հեծանվային ֆլեշմոբ
Բնագիտական փորձեր, դիտարկումներ
- Աղաջուրն ու ձուն
- Աղաջուրն ու ներկանյութը
- Աղաջուրն ու կարտոֆիլը
Հարիսայի ծես, թթվի համտես
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
Երաժշտական, պարային ստեղծագործություններ
- Հոպ թըռի
- Փափուռի
- Արևը կայնե կեսօր
- Հախչա-հուխչա
- Էջմիածնի պար
- Լորկե
Այլ (ֆիլմ, մուլտֆիլմ, տեսադաս, հոդված…)
Ընթերցում ու քննարկում են
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ (հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ)
- Կրթահամալիրի տնօրենի օրվա գիրը
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են կրթահամալիրի, իրենց մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ: Սովորողները սկսում են ինքնուրույն կամ խմբով ուսումնասիրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությունը, ճանաչում են ամենասեբաստացիներին: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:
Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Այն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության բոլոր ձևերը:
Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման թթուդրիկն ու դրան պատրաստվելն է: Միասին անհրաժեշտ գնացուցակ են կազմում: Սովորողները բաժանվում են խմբերի, որտեղ յուրաքանչյուր խումբ ստանում է կոնկրետ հանձնարարություն: Մի խումբը կարող է մուտքագրել թթուդրիկի համար անհրաժեշտ պարագաների ու մթերքի (բանջարեղենի) ցանկը: Կարող են առանձին ցուցակներ կազմել կգ-ով, հատով, տուփով գնվող ապրանքների համար: Մյուս խումբը հաշվում է անհրաժեշտ գումարի չափը: Առևտրից հետո կարող են համեմատել առևտրից առաջ ու հետո կազմված գնացուցակները:
Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Աղաջրի պատրաստումը, դրա հետ կապված փորձերը դիտարկումներ անելու հնարավորություն են տալիս: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը:
Սովորողները մասնակցում են տարբեր ցուցադրությունների, համերգների՝ ներկայացնելով իրենց աշխատանքները:
Մարզատոները, հեծանվային ֆլեշմոբերը պարբերաբար անցկացվում են կրտսեր դպրոցներում: Կրթահամալիրի տոնին էլ դասարանները ներկայանում ու ներկայացնում են իրենց մարզական կարողությունները:
3-րդ դասարան
Խնդիրները՝
- Անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների զարգացում
- Հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում (բլոգավարություն)
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- Տեղեկատվական բնույթի տեքստի ընթերցանության ու քննարկման կարողությունների զարգացում:
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)
Պատումներ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ, ռադիոնյութեր
- Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
- Ո՞վ է իսկական սեբաստացին
- Իմ ընտանիքի սեբաստացիները (ուսումնասիրություն)
- Պատմում ու ներկայանում են սեբաստացի ծնողները
- Հանելուկ-հանմանելուկ. գուշակիր ո՞վ է (ճանաչում են ամենասեբաստացիներին)
Վարպետության դասեր (ծնողներ, դասավանդող մասնագետներ, ավագ սեբաստացիներ)
Թթուդրեք
- Նախապատրաստում (գնացուցակի կազմում, առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ, հանելուկներ, ասիկներ, խնդրագրքերի ստեղծում)
- Իրականացում (տոնական երգ ու պար, բանջարեղենային կերպարներ, աղաջրի պատրաստում)
- Ամփոփում (ռոդարիական հնարքների միջոցով առածանիի, պատմությունների, շուտասելուկների հորինում)
Կրթական նորամուտներ, կրթական փոխանակումներ, ցուցահանդեսներ, ֆոտոցուցադրություններ, համերգներ, թատերական ներկայացումներ
- Հեռուստատեսային տաղավարի նորամուտ
- Երգում ենք Կոմիտաս
- Դաշնամուրային համերգ
Մարզատոներ, ֆլեշմոբեր
- Հեծանվային ֆլեշմոբ
Հարիսայի ծես, թթվի համտես
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
Երաժշտական, պարային ստեղծագործություններ
- Հոպ թըռի
- Փափուռի
- Արևը կայնե կեսօր
- Հախչա-հուխչա
- Էջմիածնի պար
- Լորկե
Այլ (ֆիլմ, մուլտֆիլմ, տեսադաս, հոդված…)
Ընթերցում ու քննարկում են
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ (հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ)
- Կրթահամալիրի տնօրենի օրվա գիրը
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները, օգտվելով տեղեկատվական տարբեր աղբյուրներից, ծանոթանում են Մխիթար Սեբաստացի գործչին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությանը: Ընթերցում-քննարկումներ (նաև՝ առցանց) են կազմակերպվում վերը նշված թեմաների շուրջ: Սովորողները տարբեր ուսումնասիրություներ են անցկացնում ընտանիքում, կրթահամալիրում, հարցազրույցներ են վարում, ռադիոնյութեր են պատրաստում, որտեղ ներկայացնում են ամենասեբաստացիներին, սեբաստացու այսօվա կերպարի մասին ունեցած իրենց պատկերացումները: Ծնողները, մասնագետ դասավանդողները, ավագ սեբաստացիները վարպետության դասեր են անցկացնում՝ կրտսեր դպրոցականներին փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները: Ծնող ու սովորող մասնակցում են համերգների, ցուցահանդես-ցուցադրությունների, որտեղ ներկայացնում են իրենց աշխատանքները, ունեցած ձեռքբերումները: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:
Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Այն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:
Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման թթուդրիկի ծեսն ու դրան պատրաստվելն է: Մինչ թթուդրիկին անցնելը թթվի բաղադրատոմսեր են հավաքում, հրապարակում: Միասին անհրաժեշտ գնացուցակ են կազմում: Սովորողները բաժանվում են խմբերի, որտեղ յուրաքանչյուր խումբ ստանում է կոնկրետ հանձնարարություն: Մի խումբը կարող է մուտքագրել թթուդրիկի համար անհրաժեշտ պարագաների ու մթերքի (բանջարեղենի) ցանկը: Կարող են առանձին ցուցակներ կազմել կգ-ով, հատով, տուփով գնվող ապրանքների համար: Մյուս խումբը հաշվում է անհրաժեշտ գումարի չափը: Առևտրից հետո կարող են համեմատել առևտրից առաջ ու հետո կազմված գնացուցակները, համեմատել դրանք, գտնել տարբերությունները:
Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը: Թթուդրիկի թեման շարունակվում է լեզվագործունեության ընթացքում: Ռոդարիական հնարքների կիրառմամբ սովորողները հորինում են թթվային ասելուկներ, հանելուկներ, շուտասելուկներ, ամենաանսպասելի պատմություններ, մասնակցում են առցանց քննարկումների:
Սովորողները մասնակցում են տարբեր ցուցադրությունների, համերգների՝ ներկայացնելով իրենց աշխատանքները:
Մարզատոները, հեծանվային ֆլեշմոբերը պարբերաբար անցկացվում են կրտսեր դպրոցներում: Կրթահամալիրի տոնին էլ դասարանները ներկայանում ու ներկայացնում են իրենց մարզական կարողությունները:
2-3-րդ դասարաններում իրականացված նախագծերը որպես արդյունքներ՝
Առցանց առաջադրանք. Նոր դպրոց, Արմինե Մնացականյան
Թթված … (ի՞նչ), Գեղարվեստի կրտսեր դպրոց, Անուշ Աթայան
Մարզատոն. Նոր դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանցիներ, Արմինե Մնացականյան, Մերի Գրիգորյան
Հեծանվային ֆլեշմոբ. Նոր դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանցիներ, Արմինե Մնացականյան, Մերի Գրիգորյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. 2-րդ և 3-րդ դասարանցիներ. Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան
Ռադիո լրատու. դասվար՝ Աշխեն Գրիգորյան
Ռադիո լուր. Ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ի՞նչ եմ հասկանում «Ես սեբաստացի եմ» ասելու, Դպրոց-պարտեզ, Սաթեն Օրդյան
Ռադիո լուր. Հարիսայի ծագման պատմությունը. Դպրոց-պարտեզ, Սաթեն Օրդյան
Թթվասելուկով թթվածես. Դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան, Մարինե Մարտիրոսյան
Թթուդրիկի ծես. Հիմնական դպրոց, 2-րդ դասարան, Տաթև Մելքոնյան
Ռադիոհանելուկներ բանջարեղենների մասին. Հիմնական դպրոց, 2-րդ դասարան, Տաթև Մելքոնյան
Ուրախ TV. Հարցազրույց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ, Նոր դպրոց, Հռիփսիմե Առաքելյան
Վարպետության դասեր. Ինձ շրջապատող աշխարհը, Նոր դպրոց, Աշխեն Գրիգորյան
Օգտակար հղումներ՝