Տոնածառի լույսերը ամրացնելուց հետո սաների հետ փակցրեցինք ձնեմարդուկներ։ Նախապես պատրաստած սուջուխնները փաթեթավորեցինք կոնֆետի տեսքով և ամրացրեցինք տոնածառի վրա։ Համով տոնածառի շուրջ շրջան կազմեցինք երգեցինք և ուրախացանք։
Տոնածառի լույսերը ամրացնելուց հետո սաների հետ փակցրեցինք ձնեմարդուկներ։ Նախապես պատրաստած սուջուխնները փաթեթավորեցինք կոնֆետի տեսքով և ամրացրեցինք տոնածառի վրա։ Համով տոնածառի շուրջ շրջան կազմեցինք երգեցինք և ուրախացանք։
Ձնեմարդուկ խաղալիքներ պատրաստելու համար մեզ հարկավոր էին կոներ: Սակայն մեր կոները շատ էին բացվել , մենք էլ բնագիտական փորձ արեցինք: Կոները ջրով լի տարայի մեջ դրեցինք և մի քանի ժամ հետո փակվեցին: Ջրից հանելուց հետո կոները մի քիչ չորացան և սկսեցինք պատրաստել խաղալիք ձնեմարդուկները: Երբ խաղալիքները պատրաստ էին, թողել էինք սեղանին , որ լավ չորանան: Հաջորդ օր արևն ընկել էր սեղանին դրված խաղալիքների վրա ու նորից մի քանի կոներ բացվել էին: Հետաքրքիր և չաղլիկ ձնեմարդուկներ էին դարձել:
Հիմնական դպրոց նախակրթարան
Գոհար Սմբատյան և Լիլիթ Հովհաննիսյան
Պատմում է Աննա Հայրոյանը:
Դեկտեմբերի 19 –ին Նոր դպրոցի նախակրթարանում հերթական ծնողական ակումբի սեմինար-պարապմունքն էր: Խմբում ամանորյա ուրախ տոնական տրամադրություն էր: Ծնողներն արդեն մտերմացել են, և իրենք են առաջարկություններ անում:
Ջա՜ն , պատրաստելու ենք անսովոր տոնածառ:
Այս անգամ սեմինարը վարում էր ծնող Ֆլորա Գրիգորյանը / Գայանեի և Գոռի մայրիկը/:
Ծնողները և երեխաները արագ գործի անցան: Մի խումբը բամբակն էր բացում, մյուսները պենոպլաստով տնակն էին պատրաստում, մնացածն էլ ընկույզից տոնածառի խաղալինքներն էին կախում: Ընթացքում Ֆլորան սիրով պատասխանում էր ծնողների հարցերին:
Ուռա՜, տոնածառը պատրաստ է: Լույսերն էլ վառեցինք, ծափահարեցինք, մեծ և փոքրով շրջան կազմեցինք:
Նախապատրաստվում ենք դեկտեմբեր 24-ին, ժամը 10-ին կայանալիք Ամանորյա ծեսին: Լավ երգեցինք, պարեցինք: Հետո ընկեր Նառան ներկայացրեց ,,Կրթական պարտեզ,, նախագիծը: Հիմա էլ ուզում եմ պատմել հյուրասիրության մասին: Այս անգամ պասուց տոլմա ենք հյուրասիրելու: Տիկին Սվետայի՝Արսինեի տատիկը գլխավորությամբ, երկու օրում պասուց տոլման պատրաստ էր: Վա՜յ չուտողին: Շատ համեղ է ստացվել:
Պասուց տոլմայի բաղադրատոմսը.
Մեզ անհրաժեշտ է.
Ոսպ, սիսեռ, լոբի,բլղուր, սոխ, ձեթ, պոմիդորի մածուկ, կանաչեղեն, թթու կաղամբ:
Օր առաջին
Երեխաների հետ մաքրեցինք ոսպը, սիսեռը, լոբին: Դավիթն առաջին սև, փոքր ոսպը գտավ և ասաց.
-Ընկե՛ր Աննա, սև կետ է:
Արսեն էլ սիսեռներով տոնածառ պատկերեց:
Հատիկեղենով լավ խաղացինք, մաքրեցինք, հաշվեցինք, նկարեցինք՝ ծառ /Լիլիթ/, նավ / Դավիթ/, ձուկ /Մարկ/, մարդ / Հրաչ/, կամուրջ / Արեն/, մեքենա /Գագուլ/, ճանապարհ /Ալեն/…
Հետո էլ ոսպը, սիսեռ, լոբին լավ լվացինք, այնուհետև սոխարած արեցինք , ամեն ինչ խառնեցինք իրար, վրան էլ տաք ջուր լցրեցինք:
— Այսօր այսքանը, վաղը կշարունակենք- ասաց տիկին Սվետան:
Օր երկրորդ
Ավելացրեցինք բլղուրը և փաթաթեցինք: Ամենավերջում լոլիկի հյութ լցրեցինք և եփեցինք: Բարի ախորժակ:
Գեղարվեստի նախակրթարան
Օլյա Մանդալյան,Տաթև Աթոյան
Գեղարվեստի նախակրթարան
Օլյա Մանդալյան,Տաթև Աթոյան
Գեղարվեստի նախակրթարան
Օլյա Մանդալյան,Տաթև Աթոյան
Մանեն Շահանիկին ոտանավորը սովորեցնելիս անընդհատ ասում էր.- Շահան, սիպակ չի սպիտակ է: Շահանիկն էլ տխուր ձայնով.- Մա՜ն, ես չգիտեմ սիպակը հայերեն ինչպես է 😀
Գեղարվեստի նախակրթարան
Օլյա Մանդալյան,Տաթև Աթոյան
ուսումնական նախագծի մեդիափաթեթ կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարանների համար
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։ 2015թ. տոնը նոյեմբերի 13-21-ին է։
Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):
Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ:
Մեդիամիջավայրը՝ դասարանական, դասավանդողի, սովորողի բլոգ, ենթակայք, կայք:
Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ (պրոյեկտոր), խոհանոցային պարագաներ (տախտակ, դանակ, փայտիկներ), գոգնոց, գլխարկ, նկարչական պարագաներ (գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման), բանջարեղեն, բնագիտական գործիքներ և նյութեր:
1-ին դասարան Читать далее
ուսումնական նախագծի մեդիափաթեթ
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։
2015թ. տոնը նոյեմբերի 13-21-ին է։
Կրթահամալիրի տոնը 5 տարեկանների ուսուցման նախապատրաստական դասարաններում
Իրականացված նախագծերը որպես արդյունքներ՝
Ռադիո 5
Ի՞նչ են կարողանում սեբաստացիները. հաղորդում են Հիմնական դպրոցի 5 տարեկանները Читать далее
ուսումնական նախագծի մեդիափաթեթ
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։ 2015թ. տոնը նոյեմբերի 13-21-ին է։
Կրթահամալիրի տոնը 2-4 տարեկանների նախակրթարանում:
Իրականացված նախագծերը որպես արդյունքներ՝
«Ես Սեբաստացի եմ». պատմում են 2-4 տարեկանները և սեբաստացի ծնողները
Հիմնական դպրոցի 2-4 տարեկաններ. Գոհար Սմբատյան
«Պարտիզպան պապ». Նոր դպրոցի Читать далее