Սեբաստացու օր, հարիսայի ծես

Պատմում  է Աննա Հայրոյանը

 «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։

 

Նոյեմբերի 21-ին՝  ժամը 10:00-ին Ս. Երրորդություն եկեղեցում հավաքվել էին Նոր դպրոցի նախակրթարանի  2-4 տարեկանները, ծնողները, տատիկները, պապիկները, սեբաստացիները: Իսկական  Մխիթարյան միաբանություն՝  սեր համերաշխություն, ուրախ տրամադրություն: Մասնակցելու ենք  հարիսայի օրհնությանը, լսելու ենք «Սեբաստացիներ» երգչախմբի ելույթը:

Նախակրթարանի ծնողները զարմացած էին երգչախմբի  կատարումներից.

-Կրթահամալիրի  ուսուցիչները և աշակերտներն   են  երգու՞մ, շա՜տ լավ է…

-Կրթահամալիրում ծրագրային նախագծերը  հիանալի են , մեկը մյուսից առանձնահատուկ:

Եկեղեցական  արարողությունն ավարտվեց:

-Ընկե՛ր Աննա, մենք գնացինք,  Արաքսիկը լոգոպեդի մոտ  պարապմունք  ունի : Շատ եմ ափսոսում, որ շաբաթ օրերին  չեմ կարողանում ծնողական ակումբին մասնակցել, բայց այսօր կփորձեմ  պարապմունքի ժամը փոխել:

Երեկոյան Արաքսյայի մայրիկից նամակ ստացա. <<Ընկեր Աննա ,մենք ամեն շաբաթ ձեզ հետ ենք>>:

Շնորհակալ եմ, ուրախ եմ , որ այսպիսի ծնողներով եմ շրջապատված:

Ջա՜ն, հարիս ենք ուտելու և համտեսելու ենք մեր դրած թթուն:

Ավտոմեքենաներով  ուղևորվեցինք  Նոր դպրոցի նախակրթարան:

Արայիկի, Հրաչի,Գոռի, Սեյրանի  հայրիկները ,

Էլենի մայրիկը, Սամվելի պապիկը վստահելի  են, մեզ բարեհաջող տեղ հասցրին:

Ժամը 10:45 խմբասենյակում էինք: Հայրիկները սեղան ու աթոռ էին  տեղափոխում, դասավորում, մայրիկներն ու  տատիկներն էլ սեղան էին գցում:

Անահիտի տատիկը լավաշն էր կտրում, Գայանեի մայրիկը իր թխած գաթան էր հյուրասիրում,Դավիթի  հայրիկն էլ  գինին էր բացում:

-Ընկե՛ր  Աննա , ոնց որ հայրական տուն լինի:

 

Թթուդրիկի ծեսից  տասնչորս օր է անցել: Մեր դրած թթուն թթվել է:

Երբ երեխաներին ասացի, որ մեր դրած թթուն թթվել է, հարցրեցին.

-Իմ մայրիկն էլ է գալու՞ Բլեյանի տուն՝ թթու  ուտելու: /4 տ.Դավիթ/

-Ես թթուդրիկի օրը չլացկան մարդուկ եմ պատրաստել, հիմա թթվել է, կարո՞ղ է  նորից լացի:  / 3.5 տ Անահիտը հաճախ է հուզվում,լաց լինում/

— Թթուն մրսե՞լ է, որ թթվել է: / 4տ Արսեն:/

Ընկեր Ամալյան մեծ կաթսայով տաք հարիսան բերեց: Հարիսան եփել էր մեր խոհարար տիկին Մարետը :

Հարիսան  առաջինը հյուրասիրեցինք 2 տարեկան Էլենին : Էլենի ծնդդյան օրն էր: Շնորհավո՜ր…

Բոլորս շնորհավորեցինք, ծափահարեցինք և սկսեցինք համտեսել հարիսան և  թթուն:

Խմբասենյակ եկավ   Նոր դպրոցի  ծրագրի ղեկավարը:

Ընկեր Նառան ասաց, որ սա է իսկական ծնողական համայնքը:

Անահիտի տատիկն էլ կատակեց.

-Կլինի՞, որ մենք երեխաների  փոխարեն գանք պարտեզ…

Եկել եք արդեն, դե եկեք, երգենք,   պարենք, ուրախանանք:

 

Реклама

Ինքնաշեն խաղալիք

Գեղարվեստի նախակրթարան

Օլյա Մանդալյան,Տաթև Աթոյան

Խաղալիքը նպաստում է երկրաչափական պատկերների ճանաչմանը, ուշադրության կենտրոնացման և մտածողության զարգացմանը:

Պատրաստման համար անհրաժեշտ պարագաները՝

1.ստվարաթղթե տուփ

2.անձեռոցիկի միջուկներ

3.պլաստմասե ափսեներ

4.գունավոր թղթեր