Թթուդրիկ /պատմում է Աննա Հայրոյանը/

 Նոյեմբերի  7-ին՝ ժամը 10:30  Նոր դպրոցի նախակրթարանում   ծնողական   ակումբի  երկրորդ  պարապմունքն էր: Հավաքվել  էին 2-4 տարեկանները, ծնողները, տատիկները, պապիկները: Ուրախ տրամադրություն, բոլոր ծնողները պատրաստված եկել էին թթու դնելու. է’լ բանջարեղեն, է’լ թասիկներ, է’լ դույլեր,,,

Չէին մոռացել նույնիսկ աղը, բայց մոռացել էին մի բան, կարո՞ղ եք գուշակել…Իհարկե, եթե կարդաք այս պատումը, որ պատմել  է Լուսեի հայրիկը. << Ընկերոջս հայրիկը թթու շատ է սիրում: Ընկերս էլ միշտ կատակով նրան ասում է՝ երբ էս աշխարհից հեռանաս, թթվի քար եմ դնելու >>:

Գուշակեցի՞ք , դե իհարկե, մոռացել էինք քարը:

Читать далее