Աթաբեկ Խնկոյանի «Եղևնի»

Աթաբեկ Խնկոյանի «Եղևնի» ոտանավորը  բեմադրելիս Անահիտն ասաց.

-Գունատ աշուն է, էլ չկա թռչուն:

Լիլիթն էլ ասաց.

-Գունատ աշուն է, էլ չկա մրջյուն:

-Գունատ աշուն է, էլ չկա մեղու:/ Խորեն/

-Գունատ աշուն է, էլ չկա մոծակ: /Արեն/

-Գունատ աշուն է, էլ չկա անձրև: /Ալեն/

-Գունատ աշուն է, էլ չկա թռչուն:

Քամու թևերին տերևն է թռչում:

Միայն եղևնին, այնտեղ, խոր հովտում

Կանաչ է հագել, աշնան դեմ ժպտում:

/Դաստիարակ՝ Աննա Հայրոյան/

Մարկն ու Շահանիկը

Գեղարվեստի նախակրթարան

Օլյա Մանդալյան,Տաթև Աթոյան

Մինչ ընկեր Տաթևը կբերեր նախաճաշը,սաները սեղանի շուրջ զրուցում էին:

Մարկը սկսեց.

-Ընկեր Օլյա,Դավիթն ինձ նեղացրել է(Դավիթը Մարկի թուշիկն էր ցավեցրել):

Անցավ մի քանի րոպե և  նկատեցի,թե ինչպես է Շահանիկը ուրախացնում նեղացած ընկերոջը 😀

 

Ուսումնական օրացույց. 2015-2016 ուստարի

25671285594663Ծիսական տոնացույցի ուսումնական նյութերը

Ուսումնական օրացույցի քրոնիկոն

Օգոստոսի 17 — դպրոցների, ուսումնական կենտրոնների, գրասենյակների ղեկավարների համար ուսումնական տարվա սկիզբը
Օգոստոսի 19 — մանկավարժական աշխատողների համար ուսումնական տարվա սկիզբը
Օգոստոսի 19-27 — մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբար
Օգոստոսի 28-29 — հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական տարվա մեկնարկ
Читать далее

Աղանձ աղամ, փոխինձ սարքեմ

/Դաստիարակ՝ Աննա Հայրոյան/

Սեբաստացու օրերին ընդառաջ

Նոր դպրոցի նախակրթարանի սաները , ծնողները, տատիկները  մասնակցում ՙեն

<<Խմոր հունցեմ, գունդ սարքեմ>>նախագծին:

Աղանձ աղամ, փոխինձ սարքեմ…

Այս  անգամ 2-4 տարեկանները   պարտեզ էին հրավիրել

իրենց տատիկներին: Փոխինձ ենք պատրաստելու:

Սկզբում աղացինք ցորենը: Երեխաները միանգամից հասկացան , թե ինչ ենք ստանալու:

-Ալյուր, -բացականչեցին   բոլորը:

Աղանձը աղալու ժամանակ լուռ էին, անհամբեր: Մեկ էլ հանկարծ  Անահիտը բացականչեց.

-Ես հիշեցի, փոխինձ:

Որոշեցինք փոխինձը լցնել ամանի մեջ:Երեխաները վերցրին գդալները:Հանկարծ

սկսեցին վիճել, թե ով է ավելի շատ փոխինձ լցնելու:

–Ես չորս տարեկան եմ և պետք է չորս գդալ լցնեմ,-բացականչեց Արենը:

-Ես էլ եմ չորս  տարեկան,- ասաց Անահիտը:

Այդպես էլ արեցինք: Կամիլան  երեք  տարեկան է և երեք  գդալ փոխինձ լցրեց  ամանի մեջ,իսկ երկու տարեկան Գագիկը՝ երկու գդալ…

Փոխինձը, շաքարավազը, մուրաբան, կաթը, կարագը հերթով լցրեցինք, լավ

հաշվեցինք, լավ խաղացինք, Արսինեի, Մհերի, Հրաչի տատիկների հետ համեղ

փոխինձ պատրաստեցինք,կերանք: Հետո էլ հյուրասիրեցինք…

 

 

Ձմեռային ուսումնական նախագծեր

2015-02-25-11-42-23

  1. Դեկտեմբերյան ֆլեշմոբ /պատասխանատուներ՝ Կարինե Բաբուջյան, Կարինե Մամիկոնյան/
  2. Ամանորյա նախագծեր
  3. Ամանորյա-ռոդարիական-անակնկալ ձևավորումներ
  4. Թատերական ներկայացումներ
  5. Դասարանական ռադիոներ
  6. Ընթերցանություն-քննարկումներ
  7. Սովորողի ինքնակրթության նախագծեր
  8. Ընտանեկան նախագծեր

 

 

Սեբաստացու օր, հարիսայի ծես

Պատմում  է Աննա Հայրոյանը

 «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։

 

Նոյեմբերի 21-ին՝  ժամը 10:00-ին Ս. Երրորդություն եկեղեցում հավաքվել էին Նոր դպրոցի նախակրթարանի  2-4 տարեկանները, ծնողները, տատիկները, պապիկները, սեբաստացիները: Իսկական  Մխիթարյան միաբանություն՝  սեր համերաշխություն, ուրախ տրամադրություն: Մասնակցելու ենք  հարիսայի օրհնությանը, լսելու ենք «Սեբաստացիներ» երգչախմբի ելույթը:

Նախակրթարանի ծնողները զարմացած էին երգչախմբի  կատարումներից.

-Կրթահամալիրի  ուսուցիչները և աշակերտներն   են  երգու՞մ, շա՜տ լավ է…

-Կրթահամալիրում ծրագրային նախագծերը  հիանալի են , մեկը մյուսից առանձնահատուկ:

Եկեղեցական  արարողությունն ավարտվեց:

-Ընկե՛ր Աննա, մենք գնացինք,  Արաքսիկը լոգոպեդի մոտ  պարապմունք  ունի : Շատ եմ ափսոսում, որ շաբաթ օրերին  չեմ կարողանում ծնողական ակումբին մասնակցել, բայց այսօր կփորձեմ  պարապմունքի ժամը փոխել:

Երեկոյան Արաքսյայի մայրիկից նամակ ստացա. <<Ընկեր Աննա ,մենք ամեն շաբաթ ձեզ հետ ենք>>:

Շնորհակալ եմ, ուրախ եմ , որ այսպիսի ծնողներով եմ շրջապատված:

Ջա՜ն, հարիս ենք ուտելու և համտեսելու ենք մեր դրած թթուն:

Ավտոմեքենաներով  ուղևորվեցինք  Նոր դպրոցի նախակրթարան:

Արայիկի, Հրաչի,Գոռի, Սեյրանի  հայրիկները ,

Էլենի մայրիկը, Սամվելի պապիկը վստահելի  են, մեզ բարեհաջող տեղ հասցրին:

Ժամը 10:45 խմբասենյակում էինք: Հայրիկները սեղան ու աթոռ էին  տեղափոխում, դասավորում, մայրիկներն ու  տատիկներն էլ սեղան էին գցում:

Անահիտի տատիկը լավաշն էր կտրում, Գայանեի մայրիկը իր թխած գաթան էր հյուրասիրում,Դավիթի  հայրիկն էլ  գինին էր բացում:

-Ընկե՛ր  Աննա , ոնց որ հայրական տուն լինի:

 

Թթուդրիկի ծեսից  տասնչորս օր է անցել: Մեր դրած թթուն թթվել է:

Երբ երեխաներին ասացի, որ մեր դրած թթուն թթվել է, հարցրեցին.

-Իմ մայրիկն էլ է գալու՞ Բլեյանի տուն՝ թթու  ուտելու: /4 տ.Դավիթ/

-Ես թթուդրիկի օրը չլացկան մարդուկ եմ պատրաստել, հիմա թթվել է, կարո՞ղ է  նորից լացի:  / 3.5 տ Անահիտը հաճախ է հուզվում,լաց լինում/

— Թթուն մրսե՞լ է, որ թթվել է: / 4տ Արսեն:/

Ընկեր Ամալյան մեծ կաթսայով տաք հարիսան բերեց: Հարիսան եփել էր մեր խոհարար տիկին Մարետը :

Հարիսան  առաջինը հյուրասիրեցինք 2 տարեկան Էլենին : Էլենի ծնդդյան օրն էր: Շնորհավո՜ր…

Բոլորս շնորհավորեցինք, ծափահարեցինք և սկսեցինք համտեսել հարիսան և  թթուն:

Խմբասենյակ եկավ   Նոր դպրոցի  ծրագրի ղեկավարը:

Ընկեր Նառան ասաց, որ սա է իսկական ծնողական համայնքը:

Անահիտի տատիկն էլ կատակեց.

-Կլինի՞, որ մենք երեխաների  փոխարեն գանք պարտեզ…

Եկել եք արդեն, դե եկեք, երգենք,   պարենք, ուրախանանք:

 

Ինքնաշեն խաղալիք

Գեղարվեստի նախակրթարան

Օլյա Մանդալյան,Տաթև Աթոյան

Խաղալիքը նպաստում է երկրաչափական պատկերների ճանաչմանը, ուշադրության կենտրոնացման և մտածողության զարգացմանը:

Պատրաստման համար անհրաժեշտ պարագաները՝

1.ստվարաթղթե տուփ

2.անձեռոցիկի միջուկներ

3.պլաստմասե ափսեներ

4.գունավոր թղթեր