Լոշիկ ենք թխում /պատմում է դաստիարակ Աննա Հայրոյանը/

Արարատի մարզի  Մրգանուշ գյուղ  կատարած ուսումնահայրենագիտական ճամփորդության  մասին 

Հիկտեմբերի 30, անձրևոտ  օր: Հիմա օրը կբացվի, անձրևը կկտրվի, բայց եթե նույնիսկ ամբողջ օրն էլ գա, միևնույն է, կա ուրախ տրամադրություն, հոգու  ջերմություն,  անձրև է էլի,  թող գա …

-Ընկե՛ր Աննա, ես փոքր գրտնակ եմ բերել, որ լոշիկ թխեմ: Այսօր չենք քնելու, չէ՞:         / Հակոբյան Էվա/

-Գիտե՞ք՝ թոնիրը փոսի մեջ է:  Մեջն էլ կրակ կա: /Թադևոսյան Դավիթ/

-Խորե՛ն,  գիտե՞ս՝  իմ տատիկի  տանը կով, խոզ, հավ  կա: /Մանուկյան Սամվել/

Խորենն էլ սկսեց կովի ձայն հանել՝ մուու, մուու,  հետո  հարցրեց.

-Սամվե՛լ, բա  խոզը  ի՞նչ  ձայն է հանում:

Հետո պտտվեց և ասաց.

-Ընկե՛ր Աննա,  ես  քույրիկ եմ ունենալու, մամաս կուկու է կուլ տվել:

Ժամը 11:00-ին Նոր դպրոցի նախակրթարանի սաները, ծնողները, տատիկները, պապիկները երկու երթուղային ավտոբուսներով, Սամվելիկի պապիկի և Արենի հայրիկի ավտոմեքենաներով ճանապարհ ընկան Արարատի մարզ, գյուղ Մրգանուշ՝ լավաշ /լոշիկ / թխելու:

Նախագիծն առաջացել է Հ. Թումանյանի <<Ծիտը>> հեքիաթը  բեմադրելիս:

Ճանապահին երգեցինք, արտասանեցինք, պատմեցինք <<Ծիտ>>հեքիաթը և զվարճալի այլ պատմություններ:

Հերթական զվարճալի պատումը.

Նախակրթարան 3 տարեկան ռուս տղա  էր ընդունվել, անընդհատ խմբից դուրս էր գալիս: Ես էլ  ասում էի՝  иди сюда.

Մի անգամ, երբ հերթական անգամ թաքուն խմբասենյակից ուզում էր  դուրս գալ, երեխաները ձայն տվեցին.

-Ընկե՛ր Աննա, <<иди сюда>>-ն գնաց….

Չնկատեցինք էլ, թե ինչպես տեղ հասանք: Մեզ շատ լավ դիմավորեցին: Երեխաները սկսեցին վազվզել: Սամվելը ոգևորված ցույց էր տալիս ընտանի կենդանիներին.

-Եկե՛ք էստեղ, կով  տեսեք, հիմա  էլ գնանք խոզի մոտ:

Սկզբում արագ նախաճաշեցինք, հետո ծնողների մասնակցությամբ նախավարժանք արեցինք, երգեցինք, պարեցինք: Այնուհետև գնացինք լավաշ թխելու: Երեխաները ուշադիր զննեցին թոնիրը և գործի անցան: Նրանք մայրիկների օգնությամբ գրտնակեցին խմորը, որը հետո դարձավ իրենց շատ սիրելի  լոշիկը:

-Տե՛ս իմ թխած լավաշը:

Մի խումբն էլ խմորով խաղաց:

Հետո թոնրի խորոված կերանք և ճանապարհ ընկանք տուն:  Տունդարձի ճանապարհին բոլոր երեխաները քնեցին: Ժամը 16:40 հասանք Նոր դպրոց:

Ոչ  մի օր հաջորդ օրվա նման չէ: Այսօրն էլ դարձավ լավ հիշողություն:

Շնորհակալություն 4 տարեկան Սամվելի  ընտանիքին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s