Անուշ գարուն

Ստվերային, ձեռքերի թատրոն

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակներում սովորողների հետ սովորեցինք «Անուշ գարուն» բանաստեղծությունը: Սկզբում ընթերցեցինք, հետո յուրաքանչյուր սովորող ձեռքերի շարժումներով փորձում էր ցուցադրել բանաստեղծութունը: Մեկը` անուշ գարուն, մյուսը` կայտառ վտակ, կանաչ խոխոջ, ով ինչպես հասկանում էր, պատկերացնում: Հետո կցեցինք նաև ձայնագրությունը ու ստացվեց հետաքրքիր ստվերային ձեռքերի թատրոն: Նախագծի ավարտին պատրաստվում ենք ստեղծել կոմիտասյան երգերի, բանաստեղծությունների ձայնասկավառակ:

Գույների հրավառություն

Հետաքրքիր բնագիտական փորձ

Այս գեղեցիկ բնագիտական փորձը կատարելու համար անհրաժեշտ է թափանցիկ տարա, տաք ջուր, ձեթ, սննդային նյութեր: Տաք ջուրը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մի քիչ ձեթ, հետո դանդաղ լցնում ենք սննդային գույները: Գույները դանդաղ պարելով իջնում են տարայի մեջ, այդ գույների ձուլման ընթացքը շատ գեղեցիկ է: Կարծես թե գույները պարելով են իջնում: Հետո սկսվում է ամենահետաքրքիր մասը, սովորողները սկսում են քննարել, թե ինչու գույները միանգամից չխառնվեցին իրար, ինչն էր պատճառը:

Այս բնագիտական փորձը զարգացնում է գեղագիտական ճաշակը, սովորողները սովորում են համափմբված աշխատել, քննարկել, իրար լսել, կարծիք արտահայտել, մտածել: