Կոմիտասյան օրեր

Նպատակը – Սովորողների ստեղծականության խթանում, ձայնասկավառակի ստեղծում-թողարկում

Աշխատանքի նկարագրությունԿոմիտասի «Բաղձանք» բանաստեղծությունը մինչ այս անծանոթ էր սովորողներին: Սովորեցինք տեքստը, քննարկեցինք, անծանոթ բառերը բառարանից օգտվելով բացատրեցինք, նկարեցինք, խաղացինք, բեմադրեցինք և բանաստեղծությունը վերածեցինք տեսանյութի:

Աշխատանքի ընթացքը-Կոմիտասյան երաժշտություն լսելով յուրաքանչյուրը փակեց իր աչքերն ու մտքում կարդաց «Բաղձանք» բանաստեղծությունը: Բացելով աչքերը յուրաքանչյուրը մեկ բառով, արտահայտությամբ, ժեստով, շարժումով խմբին փոխանցեց իր զգացողությունը: Բաժանվեցինք 5 խմբի և յուրաքանչյուր խումբ գուաշով նկարեց բանաստեղծության մեկ տողը: Նկարներն ըստ տողերի հերթականության դասավորեցինք և խմբերը բեմադրեցին իրենց նկարած տողը:

Читать далее