Կոմիտասյան օրեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ըստ ուսումնական տոնացույցի սեպտեմբերի 22-ից-25-ը, Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ, մեկնարկում է «Կոմիտասյան օրեր» նախագիծը:

Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Читать далее

Բարձունքի հաղթահարում

«Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» նախագիծ. Բջնի, Աստվածածին եկեղեցի, Բջնու ամրոց

Նախագիծը  նպատակ ունի իրականացնելու հայրենագիտական կրթություն, որպեսզի սովորողը  ճանաչի հայրենիքի ամեն անկյունը, բարձունքից ուսումնասիրի Հայաստանը:  նպատակ ունի ստեղծելու միջավայր, ուր սովորողները  ճանաչելով սիրեն իրենց Հայրենիքը:

Մեկնելուց առաջ սովորողներն ուսումնասիրել են բարձունքը՝ նրա աշխարհագրական դիրքը, բարձրությունը, նրա հետ կապված լեգենդները, պատմությունները, մոտակայքում գտնվող հուշարձանները,  բնակավայրը, այդ բնակավայրի մասին պատմությունները:

Սովորողների հետ առցանց քննարկումներ, մեկնաբանություններ: Իր տեսածի վերարտադրում նկարների միջոցով/ աշխատանքPaint ծրագրով/, ինչպես նաև ռադիոթողարկում: