«Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծը 5 տարեկանների նախապատրաստական դասարանում

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

20150923_113937

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դպրոցի մուտքը 5 տարեկանների նախապատրաստական դասարանով է սկսվում: 5 տարեկանները, որպես կրթահամալիրի ամենակրտսեր սաներ, ովքեր արդեն անցել են կրթահամալիրի 2-4  տարեկանների խնամքի ու զարգացման ծրագիրը, շարունակում են զարգանալ ու սովորել՝ պահպանելով խաղի, հանգստի, սննդի լիակատար իրավունքը: 5 տարեկանները մասնակցում են կրտսեր դպրոցի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագծերին, ճամփորդում են, լողում ու դեռ յուրաքանչյուր ամիս էլ հանդես են գալիս հաշվետու նախագծերով՝ արձանագրելով ու ներկայացնելով  յուրաքանչյուր ամսվա ընթացքում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները:

5 տարեկանները, ինչպես իրենց ավագ ընկերները, սիրում են ճամփորդել, անգամ՝ բարձունք հաղթահարել: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դեռ փոքր են, կարող են դժվարություններ ունենալ: Սակայն, հարկավոր է ընտրել իրենց համար հաղթահարելի բարձունք ու նախապես պլանավորել ու կազմակերպել ճամփորդությունը:

Ուսումնական օրացույցով նախատեսված «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» նախագծին 5 տարեկանները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի բարձունքը հաղթահարելով:

Նախագիծը կազմված էր հետևյալ մասերից՝

  • նախապատրաստական փուլ
  • ճամփորդություն
  • ամփոփում

Նախապատրաստական փուլում զրուցեցինք բարձունքի մասին, ռադիլուր պատրաստեցինք բարձունքի մասին, քննարկեցինք ճամփորդական կանոնները ու դիտեցինք տեղանքի նկարները:

Բարձունքը հաղթահարեցինք միասին քայլելով, զրուցելով, խաղալով, ուտել-խմելով, նկարելով: Անմիջական ու կենդանի շփման լայն դաշտ էր բացվել: Բարձունքը հաղթահարելուց, նախաճաշելուց հետո նկարեցինք բարձունք:

Ճամփորդության ամփոփումը դարձավ նախագծի առանձին ենթանախագիծ: Լրացուցիչ կրթության մեկնարկ հանդիսացան ընտանեկան նախագծերը, որտեղ սովորողներն ու իրենց ծնողները մեդիապատումների տեսքով ներկայացնում էին սովորողների տպավորությունները:

Ուսումնական ճամփորդությունները` որպես ակտիվ, դինամիկ, ուսուցողական, ճանաչողական ու հայրենագիտական գործունեություն, ընդգրկում են ուսումնական գործունեության մի շարք ոլորտներ (խոսք, մեդիատեխնոլոգիա, կերպարվեստ) ու նպաստում են հետևյալ խնդիրների լուծմանը՝

սովորողները

  • մոտիվացված են (հետաքրքրված են ուսումնասիրվող նյութով, թեմայով)
  •  համախմբված են, միասնական, ավելի պատրաստակամորեն են հետևում ճամփորդական կանոններին

ընտանիքը

ներգրավված է երեխայի դպրոցական կյանքին, դրա անմիջական մասնակիցն է (թեկուզ՝ մի կտորով):

5 տարեկանները շարունակելու են իրենց ճամփորդական ընթացքը. սպասեք մեր աշնանային դիտարկումներին «Ջրվեժ» անտառապուրակային արգելոցից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s