Ծնողական ակումբի մեկնարկ /պատմում է դաստիարակ Աննա Հայրոյանը/

12096009_1670062396545108_247041568438977630_nՀոկտեմբերի 17-ին` ժամը10:30, Նոր դպրոցի նախակրթարանում  2015-2016 ուստարվա  առաջին ծնողական հանդիպումն էր:Երբ ծնողներին ներկայացնում էի ծնողական ակումբի ստեղծման անհրաժեշտությունը,  Անահիտի տատիկը կատակեց.

— Փաստորեն ոչ միայն երեխաներին եք կրթում, դաստիարակում , այլ նաև ծնողներին, շատ լավ է:

Ներկայացնեմ ծնողական ակումբի արձագանքները /հեռախոսազանգեր, նամակներ/

— Շնորհակալություն, այդ ինչ հետաքրքիր ծնողական ժողով էիք կազմակերպել:

-Սա է իսկական կրթական հաստատությունը :/  Դավիթի մայրիկ` Մարիամ/

-Այսօր աշխատանքի վայրում  ծնողական ակումբի մասին էի պատմում, այդ ինչ լավ էր, հիացած եմ, լսողներնլ էլ` զարմացած :/Գագիկի մայրիկ` Հասմիկ/

Читать далее

«Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծը 5 տարեկանների նախապատրաստական դասարանում

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

20150923_113937

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դպրոցի մուտքը 5 տարեկանների նախապատրաստական դասարանով է սկսվում: 5 տարեկանները, որպես կրթահամալիրի ամենակրտսեր սաներ, ովքեր արդեն անցել են կրթահամալիրի 2-4  տարեկանների խնամքի ու զարգացման ծրագիրը, շարունակում են զարգանալ ու սովորել՝ պահպանելով խաղի, հանգստի, սննդի լիակատար իրավունքը: 5 տարեկանները մասնակցում են կրտսեր դպրոցի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագծերին, ճամփորդում են, լողում ու դեռ յուրաքանչյուր ամիս էլ հանդես են գալիս հաշվետու նախագծերով՝ արձանագրելով ու ներկայացնելով  յուրաքանչյուր ամսվա ընթացքում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները:

5 տարեկանները, ինչպես իրենց ավագ ընկերները, սիրում են ճամփորդել, անգամ՝ բարձունք հաղթահարել: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դեռ փոքր են, կարող են դժվարություններ ունենալ: Սակայն, հարկավոր է ընտրել իրենց համար հաղթահարելի բարձունք ու նախապես պլանավորել ու կազմակերպել ճամփորդությունը: Читать далее

Ծնողական ակումբ: Մի քանի դիտարկում: /Մարիետ Սիմոնյան/

12166140_1669989893219025_2072217617_nՇաբաթ օրը ներկա եղա դաստիարակներ Աննա Հայրոյանի, Նելի Արղությանի, Ամալյա Բաբիչի կազմակերպած ծնողական ակումբին: Կեցցեք, աղջկներ: Լավ են նախապատրաստվել: Շաբաթ օրով հավաքվել են նախակրթարանի ծնողներ: Նախօրոք ներկայացված են սեմինարի թեմաները: Ջերմ, լավ մթնոլորտ է, արևոտ ու գունեղ խմբասենյակ: Քննարկում են… Երեխայի վախերը… Ինչի՞ց են վախենում, ի՞նչ փորձ ունեն ծնողները, կարևորո՞ւմ են այդ վախերի հաղթահարումը, թե՞ ավելի են խորացնում՝ գայլը, չար կախարդը, ,,մեշոկ պապին,, դարձնելով երեխային սաստելու միջոցներ:

Читать далее