Լոշիկ ենք թխում /պատմում է դաստիարակ Աննա Հայրոյանը/

Արարատի մարզի  Մրգանուշ գյուղ  կատարած ուսումնահայրենագիտական ճամփորդության  մասին 

Հիկտեմբերի 30, անձրևոտ  օր: Հիմա օրը կբացվի, անձրևը կկտրվի, բայց եթե նույնիսկ ամբողջ օրն էլ գա, միևնույն է, կա ուրախ տրամադրություն, հոգու  ջերմություն,  անձրև է էլի,  թող գա …

Читать далее

Երբ խառնվում են աշունն ու գույները

Նախակրթարանում օրվա եղանակների պես խառնվել են գույներն ու տարվա  եղանակները, իսկ ահա երաժշտությունն էլ այս անգամ ևս լրացնում է այս գեղեցիկ ու գունեղ համադրությունը:
Դիտեք և վայելեք, թե ինչպես են նկարում փոքրիկները:
Գործունեությունը իրականացրել ենք Գույներ և Գունային համադրություններ նախագծերի շրջանակում:
Դպրոց-պարտեզի նախակրթարան
Կարինե Խառատյան, Ռուզաննա Աբրահամյան և ընկերներ

Սեմինար պարապմունք /հոկտեմբերի 30/

12188886_991709614215342_2578425510576450972_n

  1. Աշնանային ինքնակրթության շաբաթի ամփոփում: Հաշվետվությունների ներկայացում:
  2. Հոկտեմբերյան նախագծերի ամփոփում:
  3. «Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն». նախագծեր:
  4. Նոյեմբերյան նախագծեր:
  5. Ֆլեշմոբ մայրենի լեզվից. 1-3-րդ դասարաններ /Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան/:

Անուշ գարուն

Ստվերային, ձեռքերի թատրոն

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակներում սովորողների հետ սովորեցինք «Անուշ գարուն» բանաստեղծությունը: Սկզբում ընթերցեցինք, հետո յուրաքանչյուր սովորող ձեռքերի շարժումներով փորձում էր ցուցադրել բանաստեղծութունը: Մեկը` անուշ գարուն, մյուսը` կայտառ վտակ, կանաչ խոխոջ, ով ինչպես հասկանում էր, պատկերացնում: Հետո կցեցինք նաև ձայնագրությունը ու ստացվեց հետաքրքիր ստվերային ձեռքերի թատրոն: Նախագծի ավարտին պատրաստվում ենք ստեղծել կոմիտասյան երգերի, բանաստեղծությունների ձայնասկավառակ:

Գույների հրավառություն

Հետաքրքիր բնագիտական փորձ

Այս գեղեցիկ բնագիտական փորձը կատարելու համար անհրաժեշտ է թափանցիկ տարա, տաք ջուր, ձեթ, սննդային նյութեր: Տաք ջուրը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մի քիչ ձեթ, հետո դանդաղ լցնում ենք սննդային գույները: Գույները դանդաղ պարելով իջնում են տարայի մեջ, այդ գույների ձուլման ընթացքը շատ գեղեցիկ է: Կարծես թե գույները պարելով են իջնում: Հետո սկսվում է ամենահետաքրքիր մասը, սովորողները սկսում են քննարել, թե ինչու գույները միանգամից չխառնվեցին իրար, ինչն էր պատճառը:

Այս բնագիտական փորձը զարգացնում է գեղագիտական ճաշակը, սովորողները սովորում են համափմբված աշխատել, քննարկել, իրար լսել, կարծիք արտահայտել, մտածել:

Կոմիտասյան օրեր

Նպատակը – Սովորողների ստեղծականության խթանում, ձայնասկավառակի ստեղծում-թողարկում

Աշխատանքի նկարագրությունԿոմիտասի «Բաղձանք» բանաստեղծությունը մինչ այս անծանոթ էր սովորողներին: Սովորեցինք տեքստը, քննարկեցինք, անծանոթ բառերը բառարանից օգտվելով բացատրեցինք, նկարեցինք, խաղացինք, բեմադրեցինք և բանաստեղծությունը վերածեցինք տեսանյութի:

Աշխատանքի ընթացքը-Կոմիտասյան երաժշտություն լսելով յուրաքանչյուրը փակեց իր աչքերն ու մտքում կարդաց «Բաղձանք» բանաստեղծությունը: Բացելով աչքերը յուրաքանչյուրը մեկ բառով, արտահայտությամբ, ժեստով, շարժումով խմբին փոխանցեց իր զգացողությունը: Բաժանվեցինք 5 խմբի և յուրաքանչյուր խումբ գուաշով նկարեց բանաստեղծության մեկ տողը: Նկարներն ըստ տողերի հերթականության դասավորեցինք և խմբերը բեմադրեցին իրենց նկարած տողը:

Читать далее

Նախապատրաստվում ենք «Կաթիլից՝ ծով» մեդիահամերգ-ներկայացմանը /պատմում  է դաստիարակ Աննա Հայրոյանը:/

<<ՄխիթարՍեբաստացի>>կրթահամալիրում ուսումնական օրացույցով, ամեն չորեքշաբթի ժամը 15.00- 16.00 Մայր դպրոցի մարմարյա սրահում ընդհանուր մեդիապարապմունք –համերգ է:  Ներկայացվում են դասարան-համույթի, ակումբ-համույթի, դպրոց-համույթի, կրթական ծրագիր-համույթի ծրագրային ելույթները՝ ընթերցում, թատերական, երգ, պար, որոնք ուղեկցվում են հատուկ պատրաստված նյութերով:

Այս անգամ մեդիապարապմունքի պատասխանատուն Նոր դպրոցն է:

Читать далее

Պարող, թռչող, թռվռան, ուրախ ռադիոխոսիկներ

Պարող, թռչող, թռվռան, ուրախ ռադիոխոսիկներ

նախագիծ

Նպատակը, խնդիրները և գործունեության ձևերը.

Աշխատանքի ընթացքում զարգանում են մի շարք կարողություններ և հմտություններ.

Читать далее