Կարդում ենք Թումանյան

nkar1_2 Լուսանկարը՝ Նոր դպրոցի ենթակայքից

ուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» ծրագրի 1-3-րդ դասարանների համար

«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծն ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրականացվում է փետրվարի 8-ից մարտի 13-ը, սակայն այն կարող է ներառված լինել նաև մյուս նախագծերում, քանի որ կրտսեր դպրոցում Թումանյանը հանդիսանում է ընթերցվող հիմնական հեղինակներից մեկը:

Նպատակը՝ թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

1-ին դասարան
• Խնդիրները`
Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
• Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
• Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).
Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, այբբենարաններ).
• Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
• Հաղորդակցական հմտությունների զարգացում:

2-րդ դասարան
Խնդիրները`
• Բանավոր և գրավոր խոսքի զարգացում (կարդալ ու հասկանալ տեքստը, բացատրել անհասկանալի բառերը, պատմել լսած հեքիաթը, պատմությունը համապատասխան մեջբերումներ անելով, բնութագրել, նկարագրել հերոսներին, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պաշտպանել սեփական կարծիքը, հարցադրումներ անել լսածի վերաբերյալ, գրել նամակներ, 3-5 նախադասությամբ փոքրիկ պատմություններ).
• Ստեղծագործական մտքի զարգացում (փոփոխել հեքիաթը, պատմությունը՝ ավելացնելով, պակասեցնելով հերոսներ, փոխել սկիզբը, ընթացքը կամ ավարտը).
• Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել անհատական էլեկտրոնային ընթերցարաններ).
• Խմբով աշխատելու հմտությունների ձևավորում ու զարգացում:
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
• Հաղորդակցական հմտությունների զարգացում:
3-րդ դասարան
Խնդիրները՝
• Բանավոր և գրավոր խոսքի զարգացում (բանավոր և գրավոր հստակ, հասկանալի արտահայտել մտքերը, գրավոր և բանավոր համառոտել և ընդարձակել կարդացածը, գրածը խմբագրելու առաջին փորձերն անել, տեքստը վերարտադրել տարբեր դեմքերով, օգտվել տեղեկատվական աղբյուրներից, հարցաշար կազմել և հարցազրույց վարել, ծանոթ տեքստից դուրս գրել կամ տեքստում նշել փոխաբերությունները, անծանոթ բառերը, դարձվածքները, առածները, մեկնաբանել, այլ բառով փոխարինել հանդիպած արտահայտությունները, բառերը, բառակապակցություններն ու դարձվածքները).
• Ստեղծագործական մտքի զարգացում (ռոդարիական հնարքների կիրառմամբ պատմություններ, հանելուկներ հորինել ու գրել).
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
• Մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում.
• Համագործակցային հմտությունների զարգացում.
• Հաղորդակցական հմտությունների զարգացում:
Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, ընթերցասրահ, մեդիադահլիճ, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան, ընտանիք:
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
 գրական ստեղծագործությունների ցանկ
1-ին դասարան
• Շունը
• Լուսաբացին
• Ամպն ու սարը
• Քամին
• Էս էն է
• Մարտը
Հեքիաթներ
• Ճամփորդներ
• Անհաղթ աքլորը
• Ծիտը
• Երկինքը փուլ է գալիս
• Պոչատ աղվեսը
2-րդ դասարան
• Իրիկուն
• Գետակը
• Մանուկն ու ջուրը
• Կանաչ ախպեր
• Արագիլ
• Սուտլիկ որսկանը
• Կացին ախպեր
• Չարի վերջը
• Կիկոսի մահը
• Ոսկու կարասը
• Մուկիկի մահը
3-րդ դասարան
• Թռչունի մտածմունքը
• Կույրերի կարծիքը
• Աղվես
• Ձախորդ Փանոսը
• Անխելք մարդը,
• Խելոքն ու հիմարը
• Սասունցի Դավիթ
• Մի կաթիլ մեղրը
• Բարեկենդանը
• Անբան Հուռին
• Տերն ու ծառան
• Խոսող ձուկը
• Անբախտ վաճառականները
• Արծիվն ու կաղնին
• Քեֆ անողի քեֆը չի պակսիլ
 երաժշտական, պարային ստեղծագործությունների ցանկ
• Կաքավիկ
• Արև, արև, եկ, եկ
• Արև, արև, դուրս արի
• Ախ, գարուն է
• Ախ, ինչ լավ են
• Գարնան առավոտ
• Համբարձման առավոտը
• Թամզարա
• Թաշկինակներով պար
Նախագծի իրականացման ընդհանուր նկարագրություն
1-ին դասարանում իրականացվող ուսումնական աշխատանքը՝
 Թումանյանական ստեղծագործությունների յուրացում խաղային մեթոդների օգնությամբ.
 Կենդանի և մեդիա ներկայացումների պատրաստում.
 Թումանյանական նկարների ստեղծում ջրաներկով (գուաշով), paint նկարչական ծրագրով՝
• պատմություն (հեքիաթ) նկար.
• հատված (հեքիաթի դրվագ) նկար.
• նախադասություն նկար.
• բառ նկար.
 Բառերի, բառակապակցությունների, նախադասությունների մուտքագրում.
Նախագծի իրականացման արդյունքում ստեղծել թումանյանական աուդիոգրքեր, էլեկտրոնային այբբենարաններ, թատերական ներկայացումներ:

2-րդ դասարանում իրականացվող ուսումնական աշխատանք՝
• Ամենօրյա բերանացի ընթերցումներ. կարդում ենք Թումանյանի մեզ ծանոթ ստեղծագործությունները.
• Ռադիոթատրոնների ստեղծում.
• Գրել նամակներ ստեղծագործության սիրելի հերոսներին, տալ խորհուրդներ.
• Ծեփել, նկարել ստեղծագործության ծանոթ առարկաներ, կերպարներ.
• Պատրաստել թումանյանական կերպարային տիկնիկներ, պարագաներ.
• Պատրաստել տիկնիկային, երաժշտական, թատերական ներկայացումներ.
• Թումանյանական խնդրագրքի, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում.

Նախագծի իրականացման արդյունքում՝
Նախատեսվում է ստեղծել ոչ միայն դասարանական, այլ նաև անհատական թումանյանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, խնդրագրքեր, ռադիոթատրոններ, տիկնիկային թատրոններ:

3-րդ դասարան
• Ամենօրյա բերանացի ընթերցումներ. կարդում ենք Թումանյանի մեզ ծանոթ ստեղծագործությունները.
• Թումանյանական ստեղծագործությունների քննարկում խաղարկային դատարանի մեթոդով (արդարացնել, մեղադրել հերոսներին՝ հիմնավորելով կարծիքը).
• Ռոդարիական հնարքների կիառում թումանյանական ստեղծագործությունների հետ աշխատելիս.
• Առցանց քննարկումներ.
• Մնջախաղի, ստվերների, խամաճիկների միջոցով թումանյանական ստեղծագործությունների յուրացում, խաղարկում:

Ստեղծագործական (ռոդարիական) հնարքների կիրառում. Հայտնի իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակյության քերականություն» գիրքը բազմաթիվ ստեղծագործական հնարքների հավաքանի է, որը կիրառելի է ոչ միայն այս նախագծի շրջանակում աշխատելիս, այլև անընդհատ: Թումանյանական ստեղծագործությունների հետ աշխատելիս առանձնացնենք մի քանի հնար՝
• Հեքիաթների շիլափլավ
• Շուռ տված հեքիաթներ
• Ի՞նչ կլիներ հետո…
• Ի՞նչ կլիներ, եթե…
• Ստեղծագործական երևակայության երկանդամություն
Ընտանեկան նախագծեր. «Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհին հասանելի են դառնում բոլորին:

Ուսումնական ճամփորդություններ
Նախատեսվում է մեկնել Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան: Ուսումնական ճամփորդություններն ամփոփվում են պատումների, ռադոլուրի, տեսաֆիլմի տեսքով:
Ուսումնական նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s