Բարձունքի հաղթահարում. ուսումնական նախագիծ 1-3-րդ դասարաններում

ararat hatis Լուսանկարը՝ Նոր դպրոցի ենթակայքից
Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է (տես ուսումնական պլանի պարզաբանումներ, կետ 25 ):
Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 20-22-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:
Նախատեսված է «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» ուսումնահայրենագիտական ամենամյա նախագծերն իրականացնել կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 20-25, մայիսի 25-30:
Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`
1-ին դասարան՝
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
2-րդ դասարան՝
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:
3-րդ դասարան
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) և անհատական աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:
Անհրաժեշտ գործիքները՝ թվային ֆոտոխցիկ,ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ և այլն:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
1-ին դասարան
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել, ծեփել
2-րդ դասարան
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (մենակ)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Լուսանկարել իրենց առաջադրված կոնկրետ թեմայով
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
• Նախօրոք կազմած հարցաշարով հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել, ծեփել
• Ճամփորդության վերաբերյալ թողարկված նյութերին` տպավորությունների մասին կարծիք գրել

3-րդ դասարան
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (մենակ)
• Կարողանա կազմել ճամփորդության ընդհանուր նախահաշիվը
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Լուսանկարել իրենց առաջադրված կոնկրետ թեմայով
• Թվային ֆոտոխցիկով, տեսախցիկով նկարահանել
• Հանպատրաստից հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին գրավոր պատում, ֆոտոշարք ստեղծել
• Ճամփորդության մասին տեղեկատվական բնույթի նյութ, ֆիլմ, շնորհանդես (պրեզենտացիա) ստեղծել

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)
Հատիս լեռ, Պողոս-Պետրոս եկեղեցի
Թեղենյաց վանք

Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Միասին ընտրում են բարձունքը:
• Տեղեկություններ են հավաքում տվյալ վայրի (բարձունքի) մասին:
• Հաշվարկներ են կատարում:
• Աշխատանքի բաժանում են կատարում:
• Ճամփորդական կանոններ են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում:
• Ճամփորդության ընթացքում հավաքում են անհրաժեշտ տեղեկություններ (հանդիպած բնակավայրեր, ճանապարհի երկարություն, ժամանակ, եղանակ և այլն):
Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել ինֆորմացիա ընտրված տեղանքի (բարձունքի) մասին: Ձևավորել խմբեր, որոնք ճամփորդության ընթացքում կունենան կոնկրետ հանձնարարություններ: Կարող է լինել՝
 խումբ, որը պատասխանատու է սննդի կազմակերպման համար
 խումբ, որը պատասխանատու է շրջակա միջավայրի (հանրօգուտ աշխատանք) համար
 խումբ, որը պատասխանատու է ժամանակի, հեռավորության, եղանակային տարբերությունների մասին տեղեկություններ հավաքելու համար
 խումբ, որը պատասխանատու է լուսանկարների ու տեսագրությունների համար
 խումբ, որը պատասխանատու է բնակիչներից (այլ հետաքրքիր մարդիկ) հարցազրույց վերցնելու համար
Ճամփորդության փուլում խմբերը աշխատում են ըստ իրենց տրված հանձնարարականների: Խմբերի թիվը, տեսակը, գործունեության բովանդակությունը կարող է տարբեր լինել՝ կախված ճամփորդության վայրից, սովորողների տարիքային առանձնահատկություններից և այլն:
Օրինակ՝ սանիտարների խումբը իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային:
Մաթեմատիկոսների խումբը հաշվարկում է ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ գրանցում է ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում են հասնում նշված վայրը, փորձում են քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:
Սննդի պատասխանատուները կազմում են սննդի ցուցակը, հաշվում են սննդի ծախսերը, պատրաստում են բուտերբրոտները և հոգ են տանում որպեսզի բոլորը սնվեն:
Լրագրողների խումբը պետք է ներկայանա ՏՀՏ միջոցներով: Տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար:
Բնագետների խումբը կազմակերպում է տեղանքի մաքրումը, հանրօգուտ աշխատանքը, ձեռք է բերում բույսերի, տերևների, քարերի տեսակներ՝դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար:
Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնն ու կրթահամալիրի դրոշը:
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները:
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել, գրել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին:
• Կարդալ պատումներ:
Մաթեմատիկա
• Հավաքել անհրաժեշտ ինֆորմացիա, գրանցել, կիրառել:
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին, անհրաժեշտության դեպքում իրականացնել հանրօգուտ աշխատանք:
• Ճամփորդական, արշավային կանոնների մշակում ու կիրառում:
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն:
• Պատումների, ֆոտոպատումների, տեսանյութերի հրապարակում ենթակայքում, բլոգում:
Նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝
1-ին դասարան- Դվինի ավերակներ,
2-րդ դասարան- Հատիս լեռ, Պողոս-Պետրոս եկեղեցի,
3-րդ դասարան- Թեղենյաց վանք
Նախագծի ամփոփում
 Դասարանական բլոգում կազմակերպում ենք առցանց քննարկում՝ յուրաքանչյուր սովորող կարծիքներ բաժնում գրում է իր ամփոփումը:
 Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր հաշվետվությունը՝ֆիլմի կամ պրեզենտացիայի տեսքով:
 Խնդիրներ ենք կազմում ճամփորդության տվյալների գործածմամբ:

6 комментариев в “Բարձունքի հաղթահարում. ուսումնական նախագիծ 1-3-րդ դասարաններում

  1. Уведомление: Բարձունքի հաղթահարում. ուսումնական նախագիծ 1-3-րդ դասարանների համար | Անահիտ Հարությունյանի բլոգ

  2. Уведомление: Ուսումնական նախագծեր | Բարի գալուստ ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիր. Նոր դպրոց-պարտեզի 1-ին դասարանի ուսումնական բլոգ

  3. Уведомление: Ուսումնական օրացույց | «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոն

  4. Уведомление: Ուսումնական օրացույց — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  5. Уведомление: «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ — 5 տարեկանների մեդիամոլորակ

  6. Уведомление: «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ. | Ռուզաննա Աբրահամյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s