Օտար լեզուներ. անգլերեն

20141104_124443Լուսանկարը՝ Նոր դպրոցի ենթակայքից

Օտար լեզուներ. 1-9-րդ դասարաններ
Անգլերեն
Հիմնական դպրոցի 1-9-րդ դասարանների ծրագիրը բաժանված է ըստ կրթական
աստիճանների՝ 1-3-րդ դասարան, 4-5-րդ դասարան և 6-9-րդ դասարան:

1-3-րդ դասարանների առարկայական ծրագիր
1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք»
ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի
մասնակցությամբ։

Առարկայի ուսուցման նպատակը
Կրտսեր դպրոցում օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորողի մոտ
խոսակցական, հաղորդակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով
բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումը: Կարևոր խնդիր
և նպատակ է նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության
զարգացումը: Այս տարիքից դրվում են նաև քերականական, հնչունաբանական,
շարահյուսական գիտելիքների հիմքերը:
Առարկայի ուսուցման խնդիրները
Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր
համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում
իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ
տարվանից դասերը պետք է անցկացվեն անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է
աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու առօրյա
արտահայտություն, դրանք անընդհատ գործածել և կրկնել: Դասարանային բոլոր
գործողությունները աստիճանաբար արտահայտվելու են միայն անգլերեն: Դասվանդողը
անգլերեն խոսելիս պետք է հստակ գիտակցի, որ ուսուցանվող նյութը պետք է
համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն
ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման
բոլոր մեթոդների շնորհիվ (համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կարաոկե,
համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ
նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:
Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը
ամրապնդում է ընթերցման շնորհիվ:
1-ին դասարան
1. Ձևավորել սովորողի՝ օտար լեզվի մասին տարրական պատկերացում-երգերի,
ոտանավորների, պարզ, առօրեական հարց ու պատասխանի միջոցով։
2. Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
 լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
 լսել և կատարել ուսուցչի հրահանգները
 լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
 լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
 լսել և ճիշտ պատասխանել հարցերին
 կարողանալ վարել փոքր երկխոսություններ։
3. Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար։
4. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի
օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, նյութերի
թղթապանակները, ընտրել խաղը, խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ
կայքը, ընտրում խաղը, դասը, երգը, կատարում այն:
5. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ առանց դրանք անվանելու։
2-րդ դասարան
1. Ձևավորել սովորողի՝ օտար լեզվի տառերի և հնչյունների մասին պատկերացում։
2. Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները։
3. Զարգացնել օտար լեզվով խոսելու հմտությունները։
4. Ընդլայնել բառապաշարը։
5. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի
օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ
ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում:
Կարողանում են լուսանկարել:
6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր, առանց դրանք անվանելու։
3-րդ դասարան
1. Զարգացնել խոսելու հմտությունները։
2. Զարգացնել գրելու հմտությունները։
3. Ընդլայնել բառապաշարը։
4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։
5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու
կարողությունը։6. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց,
ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ դասավանդողի օգնությամբ և ինքնուրույն: Սովորողները
ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում:
Լուսանկարում են, ձայնագրում, արված նյութը ներբեռնում համակարգչում:
Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ տալով որոշակի
պարզաբանումներ։

Реклама

1 комментарий в “Օտար լեզուներ. անգլերեն

  1. Уведомление: Իմացումի հրճվանք կրթական ծրագրի մասին — Հռիփսիմե Գալստյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s