«Իմացումի հրճվանք» ծրագիր. շախմատ

20141015_114112Լուսանկարը՝ Առնոլդ Միքայելյանի բլոգից

Շախմատ առարկայի ուսուցումը տարրական դպրոցում ունի կրթական մեծ ներուժ, որը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով՝
1.Շախմատը նպաստում է սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը:
2.Շախմատում զարգանում և կատարելագործվում են սովորողի երևակայությունը, վերլուծական կարողությունները, նպաստելով ուսումնական մյուս առարկաների ուսումնասիրմանը:

3.Շախմատում դրսևորվում է նպատակին հասնելու համար հետևողական և քրտնաջան աշխատանքի անհրաժեշտությունը, որը նպաստում է աշակերտի հոգևոր աշխարհի ձևավորմանը:
4.Շախմատը նպաստում է նաև աշակերտի ինքնադրսևորմանը, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորմանը:
5.Շախմատը, պարունակելով գիտության, արվեստի և սպորտի տարրեր, աշակերտի մեջ զարգացնում է ինքնուրույն աշխատանքի միջոցով հաջողությունների հասնելու կարողություններ:
6.Սպորտի տեսանկյունից շախմատը զարգացնում է աշակերտի կամային որակները, մինչև վերջ պայքարելու, օբյեկտիվ լինելու, ճիշտ գնահատելու, ինչպես նաև արժանապատիվ պարտվելու կարողություններ:
7.Արվեստի առումով այն զարգացնում է աշակերտի ճաշակը, գեղեցիկը ընկալելու և գնահատելու կարողություններ:

Շախմատ առարկայի ուսումնական նպատակները

• ձևավորել և զարգացնել աշակերտի մտավոր կարողությունները,

• ձևավորել և զարգացնել աշակերտի ինքնակազմակերպման և ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ,

• զարգացնել աշակերտի ուշադրությունը, երևակայությունը, կամքի ուժը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը,

• զարգացնել աշակերտի հիշողությունը, • բացահայտել շախմատային օժտվածությամբ երեխաների:

Շախմատ առարկայի դասավանդման հիմանական սկզբունքները

• շախմատային կրթության անհրաժեշտությունը բոլոր սովորողների համար,

• յուրաքանչյուր աշակերտի համար հասանելիության ապահովում, • առարկայի ուսուցմանը սովորողների ակտիվ մասնակցություն,

• առարկայի ուսուցման գործնական ուղղվածությունը:

Սովորողներին ներկայացվող պահանջներ

Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ

Ա խումբ

Նվազագույն մակարդակ

– Իմանա շախմատի խաղատախտակը՝ ուղղաձիգեր, հորիզոնականներ, անկյունագծեր:

– Ճանաչի խաղաքարերը և կարողանա դրանք ճիշտ դասավորել շախմատի խաղատախտակի վրա:

– Կարողանա բոլոր խաղաքարերով ճիշտ քայլել:

– Իմանա շախ, մատ, պատ հասկացությունները:

– Իմանա շախմատ խաղի նպատակը, խաղաքարերի մոտավոր արժեքները

– Կարողանա ճիշտ փոխատեղում կատարել:

– Իմանա զինվորի քայլը՝ կողանցիկ վերցնելը:

– Կարողանա զինվորը փոխարկել որևէ խաղաքարի:

– Կարողանա մեկ քայլից մատ անել:

Բ խումբ

Միջին մակարդակ (ավելանում են Ա խմբի պահանջներին)

– Իմանա շախմատի խաղատախտակի բոլոր դաշտերի անվանումները:

– Կարողանա մատ անել մեկ թագուհով և երկու նավակով:

– Իմանա քայլի գրանցումը:

– Իմանա մանկական մատերը:

– Կարողանա կիրառել սկզբնախաղի սկզբունքները:

– Իմանա պարզագույն վերջնախաղեր:

– Կարողանա կիրառել քառակուսու կանոնը:

– Կարողանա օգտվել սատարման դաշտերից:

– Կարողանա մատային ծուղակներ ստեղծել:

– Լուծել երկքայլանի մատեր:

– Կարողանա խաղարկել տարադաշտ փղերի պարզագույն վերջնախաղեր

Գ խումբ

Բարձր մակարդակ (ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին)

– Կարողանա պարտիան գրանցել ամբողջությամբ :

– Կարողանա մատ անել մեկ նավակով, երկու փղով, փղով և ձիով (երբ մրցակցի արքան անկյունում է):

– Իմանա խեղդուկ մատի գաղափարը:

– Իմանա վերջին հորիզոնականի թուլության մասին:

– Իմանա տարադաշտ թվերով վերջնախաղեր:

– Իմանա մարտավարական մտահղացումներ:

– Կարողանա շախմատային պարտիայի ընթացքում ճիշտ օգտվել ժամացույցից:

– Կարողանա շախմատ խաղալ ըստ պլանի:

– Կարողանա կիրառել վերջնախաղի սկզբունքները:

– Իմանա զինվորային, թագուհին՝ զինվորի դեմ, նավակը՝ զինվորի դեմ, ձին՝ զինվորի դեմ վերջնախաղեր:

– Կարողանա իրացնել նյութական առավելությունը

Արժեքային համակարգ

• Գիտակցի և արժևորի շախմատի դերը երևակայության, տրամաբանական մտածողության, կամային որակների, դժվարին իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորման և զարգացման գործում,

• Գնահատի արդարությունն ու ազնվությունը,

• Կարևորի ուշադիր և կենտրոնացված աշխատանքը,

• Գիտակցի համագործակցված աշխատանքի կարևորությունը

Ծրագիր

ԹԵՄԱ 1. Ծանոթություն շախմատի հետ:

ԹԵՄԱ 2. Արքա, թագուհի:

ԹԵՄԱ 3. Շախ: Շախ և մատ: Պատ:

ԹԵՄԱ 4. Նավակ, փիղ, ձի:

ԹԵՄԱ 5. Զինվոր: Խաղաքարերի սկզբնական դասավորությունը և խաղաքարերի մոտավոր արժեքները: Փոխանակում:

ԹԵՄԱ 6. Փոխատեղում: Կողանցիկ վերցնելը: Զինվորի փոխարկում:

ԹԵՄԱ 7. Դաշտերի անվանումները: Քայլերի գրանցում: ԹԵՄԱ 8. Մատ թագուհով, երկու նավակով և մեկ նավակով:

ԹԵՄԱ 9. Մատ վերջին հորիզոնականում, մանկական մատ:

ԹԵՄԱ 10. Պաշտպանություն, անպաշտպան խաղաքար:

ԹԵՄԱ 11. Կապ, բաց հարձակում:

ԹԵՄԱ 12. Մատային դիրքերի ստեղծում: Խաղի գրանցում: Սկզբնախաղ:

ԹԵՄԱ 13. Բաց հարձակման նախապատրաստում: Երկքայլանի մատային խնդիրներ:

ԹԵՄԱ 14. Նյութական առավելություն և որակ: Պաշտպանություն մատից: Խուսափում պատից: Մահապարտ նավակ:

ԹԵՄԱ 15. Թագուհին՝ զինվորի դեմ: Զինվորային վերջնախաղեր. քառակուսու կանոնը: Զինվորային վերջնախաղեր. սատարման դաշտեր: Զինվորային վերջնախաղեր. Զինվորների մրցավազք: Զինվորային վերջնախաղեր. կրկնակի սպառնալիք արքայով: Զինվորային վերջնախաղեր. քայլի հերթականության կարևորությունը սատարման դաշտերը գրավելու համար:

ԹԵՄԱ 16. Մատ երկու փղով: Դիրքերի համեմատում:

ԹԵՄԱ 17. Սխալի ուղղում: Մատ երկու քայլից:

ԹԵՄԱ 18. Նյութական առավելության իրացում: Փիղ և եզրային (նավակի) զինվոր:

ԹԵՄԱ 19. Մատային դիրքերի ստեղծում: Օգնական մատ:

ԹԵՄԱ 20. Վերջնախաղեր. նավակը՝ զինվորի դեմ: Եռաքայլ մատային դիրքեր: Մարտավարական մտահաղացումներ. ծանրաբեռնված խաղաքար:

ԹԵՄԱ 21. Մատային ծուղակներ: Անցունակ զինվորը՝ որպես մարտավարական հնարք:

ԹԵՄԱ 22. Երկքայլանի մատային խնդիրներ. Ցուգցվանգ: Ճառագայթային գրոհ: Միջանկյալ շախ:

ԹԵՄԱ 23. Վերջնախաղեր. ձին՝ զինվորի դեմ: Ձիով և փղով մատ:

ԹԵՄԱ 24. Վերջնախաղեր` տարադաշտ փղերով: Հավերժական շախ:

ԹԵՄԱ 25. Ծուղակներ. Թագուհին՝ ծուղակում: Ծուղակներ. այլ խաղաքարերը ծուղակում:

ԹԵՄԱ 26. Ընթացիկ պլան. կանխարգելում: Ընթացիկ պլան. տարբեր մարտավարական գործողություններ: Ընթացիկ պլան. մարտավարում և թույլ դաշտեր: Ընթացիկ պլան. թույլ դաշտերի օգտագործումը փոխանակումների միջոցով: Լավ ձին՝ վատ փղի դեմ: Ընթացիկ պլան. փոխանակում:

Реклама

1 комментарий в “«Իմացումի հրճվանք» ծրագիր. շախմատ

  1. Уведомление: Իմացումի հրճվանք կրթական ծրագրի մասին — Հռիփսիմե Գալստյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s