Ուսումնական պլան (2015-2016 ուստարի)

mskhih4

Բովանդակություն Ժամաքանակ
I II III
Շաբ. Տար. Շաբ. Տար. Շաբ. Տար.
Ընդհանուր բաղկացուցիչ
Մայրենի 5 180 5 180 5 180
Անգլերեն 2 72 2 72 2 72
Ռուսերեն 2 72 2 72 2 108
Մաթեմատիկա 4 144 4 144 4 144
Ես և շրջակա աշխարհը 2 36 2 72 2 72
Երաժշտություն, պար 2 72 2 72 2 72
Կերպարվեստ, տեխնոլոգիա 2 72 2 72 2 72
Մարմնամարզություն 3 108 3 108 3 108
Շախմատ և տրամաբանական այլ խաղեր 1 36 1 36 1 36
Ընդհանուր պարապմունք 40 40 40
Դպրոցական բաղկացուցիչ
Սովորողի ընտրած գործունեություն 2 72 2 72 2 72
Ընդամենը 25 940 25 940 25 940
Անհատական բաղկացուցիչ
Ինքնակրթություն, տնային ուսումնական աշխատանք
Լրացուցիչ կրթություն

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր), սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:
  2. Կրթական ծրագիր ընդունվում է այն սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին.
  • երեխան, որի 6 տարին լրանում է մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը,
  • համապատասխան դասարանի սովորողը (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով)։

5 տարեկանների ուսուցումը կազմակերպվում է պարտեզային պայմաններում, երկարացված ուսումնական օրով, որպես ուսումնական անընդհատ գործունեություն. ուսումնական տարվա արդյունքները հաշվառվում են 6 տարեկանի դասարանն ընտրելիս։

  1. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր, սովորողի ընտրությամբ դպրոցական պարտադիր, անհատական բաղկացուցիչներից։ Սովորողը կարող է անհատական բաղկացուցիչը չընտրել։
  2. Դասարանում սովորողների թիվը 20-25 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
  3. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  4. Ուսուցումը կազմակերպվում է տանը, դպրոցում ուսուցողական թվային միջոցներով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական նեթբուք-նոթբուքով, պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  5. Մեդիագրադարանը, դպրոցի գրադարանը, դասավանդողների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
  6. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի (դպրոցի, դասարանի, դասընթացի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, երկարացված օրվա ծրագրի) տարեկան ուսումնական օրացույցով։ Դրանցով որոշված ճամբարներին, ուսումնական ստուգատեսներին, ստեղծագործական հավաքներին, ծեսերին և տոներին սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
  7. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, մանկավարժական սեմինարներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր:
  8. «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծեր:
  9. Ուսումնական օրը ներառում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունք` սահմանված կարգով և ծրագրով:
  10. Բոլոր դասընթացները միավորվում են մեկ՝ «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը: Դասընթացների ծրագրերը յուրացնելուն զուգահեռ սովորողը ձեռք է բերում անհրաժեշտ ՏՏ հմտություններ: Թատրոնը ուսուցման միջոց է:
  11. Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, տնային ուսուցման ձևեր։
  12. Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
  13. «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր», «Տիեզերք», «Բնագիտություն», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից:
  14. Երաժշտությունը ներառում է երգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, նոտաճանաչություն:
  15. Կերպարվեստ և տեխնոլոգիա դասընթացը կազմված է «Նկարչություն», «Ծեփագործություն», «Նախագծում», «Աշխատանքային հմտություններ» բաղկացուցիչներից: Իրականացվում են բացօթյա պլեներներ:
  16. Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկան` բանավոր» դասընթացներից մեկին:
  17. Տնային ուսումնական աշխատանքը սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ լրացուցիչ աշխատանք է։
  18. Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության, շախմատի, լողի, մարմնամարզության, թեթև ատլետիկայի ուսումնական գործունեությունն է, երկարացված օրվա ծրագիրը, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
  19. Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: 3-րդ դասարանի 2-րդ կիսամյակում սովորողն ունենում ու վարում է իր անձնական ուսումնական բլոգը։
  20. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:
  21. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
  22. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
  23. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը:
  24. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ուսումնական ծրագրերով:
  25. Սովորողի ուսումնական գործունեության կազմակերպման և արդյունքների մասին անհրաժեշտ տեղեկությունները սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
  26. Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են նրա կամ դասարանի բլոգում (էջում): Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով և ժամկետներում, լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։
  27. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում:
  28. Ուսումնական կիսամյակի վերջում անց է կացվում «Ես կարողանում եմ» ստուգատեսը:
Реклама

7 комментариев в “Ուսումնական պլան (2015-2016 ուստարի)

  1. Уведомление: Ուսումնական պլան | ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

  2. Уведомление: Ուսումնական պլան | Բարի գալուստ ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիր. Նոր դպրոց-պարտեզի 1-ին դասարանի ուսումնական բլոգ

  3. Уведомление: 2015-16 ուստարվա Նոր դպրոցի առաջին դասարանցիների ծնողների սեմինար- հավաք | Բարի գալուստ ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիր. Նոր դպրոց-պարտեզի

  4. Уведомление: 2015-16 ուստարվա Նոր դպրոցի առաջին դասարանցիների ծնողների սեմինար- հավաք | Բարի գալուստ ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիր. Նոր դպրոց-պարտեզի

  5. Уведомление: 2015-16 ուստարվա Նոր դպրոցի առաջին դասարանցիների ծնողների սեմինար- հավաք | Բարի գալուստ ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիր. Նոր դպրոց-պարտեզի

  6. Уведомление: 2015-16 ուստարվա Նոր դպրոցի առաջին դասարանցիների ծնողների սեմինար- հավաք | Բարի գալուստ ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիր. Նոր դպրոց-պարտեզի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s