Փետրվարիկ

Ծրագրում՝

Երգեր՝

‹‹Ծիտը››
‹‹Աղվեսը››
‹‹Կաքավիկ››
‹‹Կիկլիկո››

Հ. Թումանյանի ստեղծագործությունները՝

Հ. Թումանյան «Կանաչ ախպեր»
Հ. Թումանյան «Ծիտը»
Հ. Թումանյան «Պոչատ աղվես»
Հ. Թումանյան «Անհաղթ աքլոր»
Հ. Թումանյան «Սևուկ ուլիկ» 

Մուտքը՝  թումանյանական հերոսների կերպարներով, շրխկան ձեռնոցներով:

Ողջյունի խոսք, երաժշտության ներքո յուրաքանչյուր դպրոց ցուցադրում է իր ընտրած հեքիաթի հերոսների կերպարները (դասվարն  իր սովորողներով գալիս է շրջանաձև կանգնում:

Սկիզբը սկսում ենք  

Հ.Թումանյան «Կանաչ ախպեր»

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր:

Միասնական  պար ՝‹‹Թամզարա››

«Ծիտ»ը—  Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։

Միասնական երգ՝ ‹‹Ծիտը››

Հ. Թումանյան «Ապն ու սարը»
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

«Անհաղթ աքլոր»-  Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղու՜, փող եմ գտե՜լ,

Ծուղրուղու՜, թագավորն ինձանով ապրե՜ց…
Ծուղրուղու՜, թագավորն ինձանից վախեցա՜վ…
Ծուղրուղու՜, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ,

Ծուղրուղու՜,թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ուղարկել…
Ծուղրուղու՜, թագավորի հետ սեղան եմ նստե՜լ,…

Ծուղրուղու՜, նեղ-նեղ փողոցներով եմ անցնում…
Ծուղրուղու՜, լուս աշխարհում էի, մութ տեղն եմ ընկել,

Ծուղրուղու՜…

Հաջորդում է միասնական երգ՝  ‹‹Կիկլիկո››

«Պոչատ աղվես»- Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծըռել վըզին,
Աչք է ձըգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։ Էս աղվեսը մի քարի վրայից ձեն է տալիս :

Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հաջորդում է միասնական երգ՝‹‹Աղվեսը››

«Ուլիկ» —Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ կաթ  տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։

Հաջորդում է միասնական երգ՝ ‹‹Հինգ էծ ունեմ ուլերով››

Երգից հետո բոլորը նստում են, կենտրոնում՝ ծնողներն են, կարդում են Թումանյան:

Քառյակներ

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

***

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

***

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

***

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

***

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

Ընթերցումից հետո միասնական երգ՝ ‹‹Կաքավիկ››

Յուրաքանչյուր դպրոց նկարի տեսանյութ Թումանյանի որևէ ստեղծագործություն դիմախաղով-երաժշտությամբ և քիչ խոսքով: Կարող եք անհատական նախագիծ անեք, անգամ  պարտադիր չէ, որ Թումանյան լինի:

Հյուրասիրություն— Ամեն մի դպրոց հյուրասիրում է իր թխած տառթխիկները, բրդուճները, բրդուճները կարող են պատրաստել ծնողները (ընտանեկան նախագիծ ) և իրենք էլ հյուրասիրեն:

Հյուրասիրությունից հետո էստաֆետային խաղեր  ‹‹Վահան Ասատրյանի›› մարզադահլիճում:

Մարզադահլիճ առաջինը մտնում է Դպրոց պարտեզի խումբը, գնում է դեպի ձախ և ուղիղ գծով շարվում, հետո Գեղարվեստը, Հիմնականը և Նոր դպրոցը նույն հերթականությամբ:

Նախավարժանք

Խաղ 1-Գնդակներով խաղ՝ մասնակիցը 1 գնդակը վերցնում է, վազքով  շրջանցում է կանգնակները և ուղիղ ետ է գալիս, գնդակը փոխանցում ընկերոջը:

Խաղ 2- Ցատկապարկերով խաղ՝ մասնակիցը մտնում է ցատկապարկի մեջ, ցատկոտելով անցնում որոշակի տարածություն ետ է գալիս:

Խաղ 3-Սողանցում և գլուխկոնծի՝ մասնակիցը նստարանի վրայով սողում է, գլուխկոնծի տալիս, շրջանցում կանգակները և ետ գալ: