Նոյեմբերիկ

Ծրագրում՝ 

Երգեր՝
Տիտոխիկ
Հախչա-հուխչա
Լուսնակ պատին դիպել ա
Կիկլիկո

Բանաստեղծությունները̀

Հավիկը
Փիսոն
Մեղու
Տերևաթափ
Ամպն ու սարը

 Մուտքը. բարձր կանչում ենք «Ծուղրուղու»

 Հավիկը               

-Ծուղրուղու՜, սանամե՛ր,
Ո՞ւր գնաց հավիկը մեր:
-Գնաց աղբյուրը ջրի:
-Ի՞նչ կար կտցին:
-Չիր ու չամիչ:
-Ո՞ւմ էր տանում:
-Հարս ու փեսին:
-Հարսիկն ո՞ւր է:
-Ոսկե թախտին:
-Ի՞նչ է եփել:
-Համով կորկոտ:
– Ո՞վ է կերել:
-Սև փիսիկը:
-Վա՜յ, սև փիսիկ, վա՜յ, սև փիսիկ,
Քո մերն ուտի քո չաղ թշիկ:

Միասին ու բարձր՝  միաու, միաու, միաու…

Փիսոն

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին

Միասին ու բարձր՝   պզզզզ-զզզզզ, զզզզզզ, զզզզզ…

Մեղուն
Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Միասին ու բարձր՝  այ, այ,  այ , այ, այ…

Տերևաթափ
– Այ փոքրիկներ, այ սիրուններ, –
Ասավ քամին տերևներին, –
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ…
Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան,
Սվսվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։

Միասին̀  ցուցամատը դնում ենք շրթունքներին ու ասում՝  սսսսսսսսսս…

Ամպն ու սարը

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ

Վերմակի տակ:

Մարզատոն: