Ապրիլիկ

6 տարեկանների ‹‹Ապրիլիկ›› նախագիծ

Ապրիլի 29
Սկիզբը՝11.00
Ավարտ՝ 12:00

Օրվա համտեսը՝ գազար և հազարի թերթիկներ
Վայրը՝ Ա. Բաբաջանյան 25, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 
Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Մուտքը շրխկաններով, աղայանական և ռոդարիական տրամադրությամբ
Մասնակիցներ՝
Կրտսեր դպրոցների 6 տարեկաններ, ծնողներ, հյուրեր

Դասվարներ՝

  • Նոր դպրոց-Աննա Ստեփանյան
  • Հիմնական դպրոց- Սրբուհի Ներսիսյան
  • Գեղարվեստի կրտսեր դպրոց- Դիանա Գևորգյան
  • Դպրոց-պարտեզ- Արմինե Գյոնջյան

Երաժշտության դասավանդող-խորհրդատուներ՝

  • Սոֆյա Գրիգորյան
  • Տաթև Ստեփանյան
  • Հասմիկ Մաթևոսյան
  • Մարինե Մկրտչյան

Ծրագրում՝
Ռոդարիական թարս հարցեր (յուրաքանչյուր դպրոց ներկայացնում է իր թարս հարցերը)

Երգեր

  • Այ արևը
  • Սար,սար
  • Հեյ իմ Նազան
  • Վիճակի երգ

Ռիթմիկ նվագակցություն

  • «Չիպոլինո»

Պարեր՝

  • Թաշկինակներով պար
  • Թամզարա

Բանաստեղծություններ՝

  • Աքաղաղ
  • Ատամը փոխած
  • Սագ
  • Ծիտը և բազեն

Աքաղաղ
Աքաղաղը կանչում է.
— Ծուղրուղու՜,
Ղու-ղու-ղու՜.
Պառավնանը զարթնում է,
— Տա-տա-տա՜…
Պա-պա-պա՜…
Աքլա՛ր, ինչու՞կանչեցիր,
Ինչու՞նանին զարթնեցրիր.
Ա՜խդու-դու՜,
Ա՜յջու-ջու՜:
Ա՜յ նանի, ջան նանի,
Մեզ մի վերկացընի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք:
Աքլարը շուտ է կանչում,
Աքլարը քեզ է խաբում,
Աքլա՛ր, ինչու՞կանչեցիր,
Ինչու՞նանին զարթեցրիր.
Ա՜խդու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:

Ատամը փոխած

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜սբարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմնո՛րատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամենօ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլո՜ր մեկի
ԱՆուն ըտամ,
Ոսկի՜ատամ:

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես, շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Ծիտը և բազեն

Ծիտը ծառին ծլվըլումէ.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
– Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ. – Հե՛– հե՛– հե՛…

Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜– հա՜– հա՜…

Ծնողների հետ երգում ենք Աղայանի «Արև, արև եկ, եկ», «Վիճակի երգ» երգերը
Միասնական պար